IDC-ում վերլուծել են, թե ինչի համար են մարդիկ 2015-ին ամենաշատը օգտագործել համացանցը: Պարզվել է, որ 2.1 մլրդ մարդ էլեկտրոնային փոստից է օգտվել: Համացանցում լուրեր է կարդացել 2.0 մլրդ մարդ: Սոցկայքերում ժամանակ է անցկացրել 1.9 մլրդ մարդ:
Բանկային օպերացիաներն առցանց 1.7 մլրդ մարդ է կատարել: Քարտերից համացանում օգտվել է 1.4 մլրդ մարդ, իսկ երաժշտություն է լսել 1.2 մլրդը: Եվ վերջապես, աշխատանք է փնտրել 1 մլրդ մարդ:
Վերլուծաբանները սպասում են, որ 2016-ին համացանցը հասանելի կլինի 3.2 մլրդ մարդու, այսինքն` երկրի բնակչության 44 տոկոսին: 2 մլրդ մարդ կմիանա դրան բջջային սարքավորումների միջոցով:









































