Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Iberia ավիաընկերությունը որոշել է ամանորյա տրամադրություն ստեղծել իր հաճախորդների մոտ՝ ինքնաթիռներից մեկին «հագցնելով» ամանորյա սվիտեր։ «Զգա՛ տոների ջերմությունը» անվանմամբ տեսանյութը տեղադրվել է ավիափոխադրողի կայքում։
Ավիաընկերության ներկայացուցիչներն ընդգծել են, որ դա արվել է այն նպատակով, որպեսզի նրանք, ովքեր կճամփորդեն ավիափոխադրողի ինքնաթիռով, կարողանան արդեն նրանում զգալ ամանորյա տոների ջերմությունը։
Միևնույն ժամանակ չի հաղորդվում, թե արդյոք ներկված ինքնաթիռը չվերթներ իրականացնելո՞ւ է, թե՞ ոչ, և եթե այո, ապա ո՞ր ուղղություններով։ Iberia-ն համարվում է Իսպանիայի խոշորագույն ավիափոխադրողը։ Այն հիմնադրվել է 1927 թվականին և չվերթներ է իրականացնում 100 ուղղությամբ։ Ավիաընկերության պարկում հաշվվում է 128 ինքնաթիռ։










































