Korrespondent.net-ի փոխանցմամբ՝ Google ընկերությունը հրապարակել է 2015 թվականի ամենահանրաճանաչ ու ամենաշատ քննարկվող ավտոմեքենաների ցուցակը Year in Search նախագծի շրջանակներում։ Տարբեր ոլորտների որոնման դիմումների ամբողջական ցուցակը հրապարակվել է Google Trends-ի պաշտոնական էջում։
Ընդգծվում է, որ առաջատար տասնյակում ընդգրկված մեքենաների մեծ մասը քրոսովերներ են։ Առաջին տեղում են 2016 Chevrolet Malibu-ն ու 2016 Chevrolet Silverado-ն։ Նրանց հաջորդում է 2016 Toyota Tacoma-ն, իսկ քառյակը եզրափակում է 2016 Chevrolet Camaro-ն։
Տասնյակում ընդգրկվել են նաև Honda HR-V-ը, Fiat 500X-ը, Jeep Renegade-ն ու Chevrolet Colorado պիկապը։ Լավագույն տասնյակը եզրափակում են Lexus NX-ն ու կորեական Hyundai Tucson-ը։








































