Կրվող սարքերի աճող ժողովրդականությունը, ինչպիսիք են այս տարի Fitbit-ը և Apple Watch-ը, կարող է հանգեցնել այն բանին, որ դրանց արտադրողները շուկայում առաջատարության պայքարում բավականաչափ ուշադրություն չեն դարձնի այդ սարքերի անվտանգությանը: Դա էլ իր հերթին կարող է հրահրել ցանցահենների ակտիվությունը կրվող էլեկտրոնիկայի նկատմամբ:
Վերլուծաբան Դերեք Մենքիի խոսքերով՝ 2016-ին առաջին անգամ սպառնալիքների թոփ 10-ում կհայտնվեն համացանցի ոլորտում իրերի դեմ հարձակումները:
«Մենք հաջորդ տարի սպասում ենք 25 տոկոսով խոցելիության աճ ենք հենց կրվող էլեկտրոնիկայի ոլորտում»,- նշել է Մենքին:









































