Ջորջ Բուշի անվան միջազգային օդանավակայանում այսօր անհայտ անձը հրազենով ինքն իրեն վիրավորել է: Այս մասին հաղորդել են Տեխաս նահանգի ոստիկանության ներկայացուցիչները:
Միջադեպը տեղի է է ունեցել ԱՄՆ Հյուսթոն քաղաքի օդանավակայանի անցակետի B տերմինալի մոտ: Տուժածին առաջին բժշկական օգնություն է ցուցաբերվել, սակայն, չնայած ջանքերին, նա մահացել է:
Հայտնի է, որ իրեն կրակելուց առաջ տղամարդը 2 անգամ օդ է կրակել:
Պատահարի հետ կապված՝ օդանավակայանի բոլոր չվերթները ժամանակավորապես դադարեցվել են:







































