Գործազրկության նպաստ ստանալու համար դիմած ամերիկացիների թիվն անցած շաբաթ 18 հզ-ով նվազել է՝ հասնելով վերջին հինգ տարում նվազագույն ցուցանիշին։ Այս մասին ասվում է ԱՄՆ-ի աշխատանքի նախարարության զեկույցում: Վերանայված տվյալների համաձայն՝ դիմողների թիվը նախկինում հայտարարված 339 հզ.-ի փոխարեն 342 հզ. է կազմել:
Bloomberg գործակալության տվյալների համաձայն՝ վերլուծաբանները դիմումների ավելի մեծ քանակ էին կանխատեսում:










































