2013 թ. առաջին եռամսյակում 49,2 միլիոն պլանշետներ են իրացվել, որն, անցած տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած, երկուսուկես անգամ ավել է: Ինչպես տեղեկացվում է IDC ընկերության զեկույցում, շուկայում առաջատար է մնում Apple ընկերությունը, սակայն նրա մասնաբաժինը հետզհետե նվազում է: Այսպես, եթե մեկ տարի առաջ iPad արտադրողի բաժինը 58,1 տոկոս էր կազմում, ապա հունվար-մարտ ամիսներին այն 39,6 տոկոս է կազմել:
Միաժամանակ Apple-ի հիմնական մրցակիցների մասնաբաժիները բավականին աճել են: Այսպես, Samsung-ը այժմ զբաղեցնում է շուկայի 17,9 տոկոսը, անցած տարի այս ցուցանիշը 11,3 տոկոս էր: Asus-ի պլանշետների մատակարարումը 5,5, իսկ Amazon-ինը՝ 3,7 տոկոս է կազմել: Հնգյակը եզրափակում է Microsoft-ն՝ իր 1,8 տոկոս մասնաբաժնով:
IDC-ի տվյալները վկայում են, որ այժմ Android օպերացիոն համակարգով պլանշետները շուկայի 56,5 տոկոսն են զբաղեցնում: iOS-ը 58,1 տոկոսից հասել է 39,6 տոկոսի: Windows-ն իր մեկ տոկսից աճել է մինչև 3,3 տոկոս:











































