Ջենիֆեր Լոուրենսը և բրիտանացի դերասան Նիկոլաս Հոլթը կրկին միասին են: Այս մասին հաղորդում է Jast Jared-ը:
Ջենիֆերին և Նիկոլասին միասին նկատել են Լոս Անջելեսի ռեստորաններից մեկում: Չնայած որ դերասաններն իրենց շատ զուսպ են պահել՝անմիջապես կասկածներ են առաջացել նրանց վերամիավորման մասին:
Հիշեցնենք, որ նրանք ծանոթացել են «Իքս մարդիկ. առաջին դասարան» ֆիլմի նկարահանումների ժամանակ, երբ երկուսի սիրտն էլ զբաղված էր:








































