ՄԱԿ-ի Համաշխարհային մթնոլորտային կազմակերպությունն (ՀՄԿ) իր անհանգստությունն է հայտնել 2012 թ. օգոստոս-սեպտեմբեր ամիսներին արկտիկական սառույցների հալման ռեկորդային ցուցանիշի վերաբերյալ: Այն գերազանցել է 2007 թ. ռեկորդը: Այս մասին հինգշաբթի օրը տեղեկացրել է France Presse գործակալությունը՝ հղում կատարելով կազմակերպության զեկույցին:
2012 թ. աշնան սկզբին սառցապատ տարածքն Արկտիկայում 3,4 միլիոն ք/մ է կազմել, որը 2007 թ. հետ համեմատած՝ 18 %-ով ավելի քիչ է: Կազմակերպության գլխավոր քարտուղար Միշել Ժարրոյի խոսքերով՝ դա վկայում է կլիմայական տագնապալի փոփոխությունների մասին։
Կազմակերպությունը նշում է, որ 2012 թ. երկրի մակերևույթի և օվկիանոսի միջին ջերմաստիճանը 0,45 աստիճանով ավել է գրանցվել, քան 1961-1990 թթ.: Ամենից շատ ջերմաստիճանի բարձրացում նկատվում է այնպիսի տարածաշրջաններում, ինչպիսիք են Հյուսիսային Ամերիկան, Հարավային Եվրոպան, Ռուսաստանի արևմտյան մասը, Հյուսիսային Աֆրիկայի տարածաշրջանները և Հարավային Աֆրիկայի հարավային մասը:
Ընդ որում, Ալյասկայում, Ավստրալիայի հյուսիսային ու արևելյան տարածաշրջաններում և Կենտոնական Ասիայում միջին ջերմաստիճանը նախկինից ավելի ցածր է եղել:









































