Ըստ Trend գործակալության՝ Վրաստանի գյուղատնտեսության նախարար Դավիդ Կիրվալիձն մինչ նախարարությունում կոռուպցիայի գործով հետաքննության ավարտը հրաժարական է ներկայացրել: Այս մասին նախարարը հայտարարել է այսօր՝ մինչ Վրաստանի կառավարության նիստի սկսվելը:
«Ես ինձ վրա քաղաքական պատասխանատվություն եմ վերցնում կոռուպցիայի փաստի առնչությամբ ու հրաժարական եմ ներկայացում՝ հետաքննությանը չխանգարելու համար»,- ասել է նա:
Կիրվալիձեն հուսով է, որ հետաքննությունն օբյեկտիվ կհետաքննի կոռուպցիայի գործը:
Նախօրեին Վրաստանում ՆԳՆ-ին առընթեր հակակոռուպցիոն գործակալության աշխատակիցների կողմից ձերբակալվել էր Վրաստանի գյուղատնտեսության նախարարության վարչության պետ Օմար Տեդորաձեն, գյուղնախարարությանն առընթեր Մեխանիզացիայի ինստիտուտի տնօրեն Զազա Մահարաբոլիձեն, «Մեխանիզատոր» ընկերության տնօրեն Վաժա Նախուցրիշվիլին ու նրա տեղակալները՝ Մամուկա Իվանիձեն ու Բեսիկ Թեթվաձեն, ինչպես նաև Ագրարային համալսարանի պրոֆեսոր Օթար Կարչավան:
Ինչպես հայտնել են Վրաստանի ՆԳՆ-ից, ձերբակալված անձինք մեղադրվում են առանձնապես խոշոր չափերի բյուջետային միջոցների ծախսման, ինչպես նաև ծառայողական պարտականությունների կատարման հարցում թերացման մեջ:
Խոսքը, մասնավորապես, 2-54 մլն լարիի յուրացման մասին է, որը հատկացվել էր գյուղատնտեսական կարիքները հոգալու համար:








































