Tuesday, 16 06 2026
Հայաստանը շարունակում է ամրապնդել իր դիրքը, որպես պահանջված զբոսաշրջային ուղղություն
23:30
ԱՄՆ-Իրան համաձայնագրի հայտարարումից ի վեր Հորմուզի նեղուցով յոթ նավ է անցել. BBC
23:20
Հայտնի են Բաթումում 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթին Հայաստանի մասնակիցները
23:10
«Ռեալը» երկարաձգել է Ռյուդիգերի հետ պայմանագիրը
Հայաստանի և Ֆրանսիայի պաշտպանության նախարարներն անդրադարձել են համագործակցության ընթացքին
Ուիթքոֆը և Քուշները շուտով կայցելեն Ռուսաստան. Պեսկով
ՀՀ ԲՏԱ նախարարն ու Ֆրանսիայի ԶՈւ և վետերանների հարցերով լիազոր նախարարը քննարկել են մայիսին կնքված ռազմավարական հուշագրի իրագործման հետ կապված հարցեր
22:30
Կատարը կմասնակցի հունիսի 19-ին ԱՄՆ-ի և Իրանի միջև հուշագրի պաշտոնական ստորագրմանը
22:22
Ամբողջ աշխարհը սպասում է Մեսսիի 200-րդ խաղին
Խորհրդանշական և կարևոր քայլ. շվեդական Scania-ն Հայաստանում է
Ֆրանսիական «Թալեսը» և հայկական «ԲուՏեխը» ռազմավարական գործընկերություն են հաստատել
Հիմնադրամը պետությանը է վերադարձրել 67 հա հողատարածք Դիլիջանում
22:19
Ծաղկաձորում մեկնարկեց Դևիսի գավաթը․ Հայաստանի հավաքականը հաղթեց առաջին տուրում
22:10
Վուչիչը Կոբախիձեին հրավիրել է Բելգրադ՝ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրման համար
Ընտրակաշառքը պետք է դառնա ՍԴ քննության առարկա
22:00
Ինչպես են թվային տեխնոլոգիաները կենդանացնում պատմությունը
21:50
ԱՄՆ-ի հետ գործարքը ենթադրում է հատուկ մեխանիզմի գործարկում հրադադարի խախտման դեպքում. Իրանի ԱԳՆ
Քաղաքական տրամաբանությունը Պուտինին թելադրում է Քոչարյանին հանձնել Փաշինյանին
21:30
Թրամփն Իրանին «աներևակայելի հետևանքներ» է խոստացել միջուկային զենք ստանալու փորձի համար
Ծառուկյանի որդին պատանդ է. իր զավակին փրկելու գինն է վճարում
21:09
Թրամփը հայտարարել է, որ հնարավոր ամեն բան կանի ռուս-ուկրաինական հակամարտությունը կարգավորելու համար
Հայաստան-Սերբիա հարաբերությունների բացը լրացնել է պետք
20:50
Հորմուզի նեղուցով նավագնացությունը կիրականացվի առանց տուրքերի. Թրամփ
Ականատես եմ եղել ավտովթարի, որի հետևանքով մեծ խցանում էր առաջացել․ Տիգրան Ավինյան
20:30
Թրամփը քննադատել է Իսրայելի գործողությունները Լիբանանում
«Ազնվացեղ եղջերուների բազմացման» կենտրոնում լույս աշխարհ է եկել 2 նոր ձագ
20:10
Իրանը երբեք չի ստանա միջուկային զենք ստեղծելու հնարավորություն. Թրամփ
Փետրվարի 7-ից մինչ օրս ընտրական հանցագործությունների վերաբերյալ նախաձեռնվել է 125 քրեական վարույթ
19:50
Իրականացվել են դաբաղի կանխարգելմանն ուղղված սիմուլյացիոն վարժանքներ
Կառավարությունում քննարկվել են անշարժ գույքի գրանցման ինստիտուտի բարեփոխումները

«Որքա՞ն կարող է հայ ժողովուրդը դիմանալ չարտագաղթելով»

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է կառավարման փորձագետ, տնտեսական գիտությունների թեկնածու Հարություն Մեսրոբյանը:

– Պարոն Մեսրոբյան, 2012 թ. մայիսին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո ասել էիք, որ ընտրությունների արդյունքները միանշանակ կհանգեցնեն արտագաղթի ծավալների մեծացման: Թե որքանով արտագաղթն ավելացավ խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո, դժվար է ասել: Բայց խոսում են, որ արտագաղթն այս օրերին աննախադեպ է բոլոր ժամանակների համեմատությամբ: Իրականում կա՞ արտագաղթի նման մեծ ալիք, և եթե այո՝ ինչո՞ւ հենց այսօր:

– Իհարկե, տվյալների չեմ տիրապետում, բայց յուրաքանչյուր «ոչ փոփոխությունը», այսինքն՝ այս կեղծ կայունությունը, բացասաբար է անդրադառնում մարդկանց հոգեվիճակի վրա: Ուստի, բնական է, որ գնում են: Ստացվում է, որ յուրաքանչյուր ընտրության ժամանակ մեր «վայ» կուսակցությունները սկսում են ամպագոռգոռ հայտարարություններն այն մասին, որ սա այն փուլն է, որ իրենք պետք է երկիրը փոխեն, ոչ մի բան չեն անում, ավելին՝ 1996 թ. նույն երգն են երգում, ու սա արդեն Հայաստանում դառնում է հանցավոր անտարբերություն սեփական ժողովրդի նկատմամբ: Ի դեպ, ասեմ, որ այս վիճակի համար ոչ միայն իշխանությունները, այլև այսպես կոչված՝ ընդդիմադիր կուսակցություներն իրենց մեղքի բաժինն ունեն: Հերիք չէր խորհրդարանական ու նախագահական ընտրություններին նույն բանն արեցին, հիմա էլ Երևանի ավագանու ընտրությունների վրա են սկսում հույսեր սրսկել ժողովրդին: Իրենց աշխատանքն է մեծ-մեծ խոսել, գնալ ընտրության, հետո բացատրել՝ ինչու չստացվեց: Ինչքա՞ն կարելի է: Սա արդեն հանցավոր վերաբերմունք է: Ավագանու ընտրություններին ընդառաջ բարձրագոչ խոստումներ են տալիս, տպավորություն է, թե տիեզերքի նախագահ են ընտրում, ոչ թե քաղաքապետ: Ժողովուրդն ամեն նախագահական ընտրություններին ընդվզում է: Հայաստանը բռնել է վերանալու ճանապարհը:

– Ձեր նշած գործընթացը՝ խոստումներ, հիասթափություն, անընդհատ կրկնվում է 1996 թվականից.: Ի՞նչ սխալներ է գործում ընդդիմությունը, ինչո՞ւ չի կարողանում արդարացնել հանրության սպասումները:

Սկսվել է ավելի շուտ՝ 1991-ից, մեր պետության սխալ կառավարման համակարգից: Այդ համակարգը սկսեց ձևավորվել ոչ թե արհեստավարժության սկզբունքով, այլ «մերոնք-ձերոնք» սկզբունքով, որը շարունակվում է մինչ այսօր, որակական ոչ մի փոփոխություն չկա: Ուշադրություն դարձրեք, եթե վերցնեք մեր բոլոր ընտրությունների նախընտրական և հետընտրական շրջանների նախադասությունները, կուսակցականներն այնքան են ալարկոտացել, որ իրար խոսքերը copy paste են անում: Նրանք ասում են, որ տեր կկանգնեն ձայներին, դե թող գրազ գան ինձ հետ, որ հաղթելու են այդ դեպքում: Հասարակությունն ամեն անգամ չպետք է խորանա գործընթացների իսկության մեջ, իրենք տեսնում են, որ քաղաքական գործիչները բոցաշունչ ելույթներ են ունենում, հոգու խորքում հավատ են ունենում, իսկ հաջորդ օրը՝ հիասթափություն։ Ասում են՝ մի քիչ էլ դիմանան, բայց հաջորդ ընտրություններին նույնը կրկնվում է: Ի՞նչ եք կարծում՝ որքա՞ն կարող են դիմանալ չարտագաղթելով:

Ըստ Ձեզ, այս հաջորդական հիասթափությունները, լճացումները դեպի ո՞ւր են տանում:

– 1991 թ. ձևավորված ՀՀ կառավարման համակարգը դառնում է ավելի ու ավելի անարդյունավետ, իսկ այս վերջին տարիներին սկսվել է ինքնաքանդվել: Սկսվում են գործընթացներ, որտեղ մարդիկ, որոնք երբեք չեն եղել դաշտում, փորձում են սկսել մի շարժում՝ զուգահեռ իշխանական կառույցների ստեղծմանը: Այդ մարդիկ գնում են դեպի ինքնակազմակերպման, համակարգի փոփոխության, ոչ թե «չընտրությունների» միջոցով հաղթելու: Սա մարդկության պատմության մեջ ամենաարդյունավետ ձևերից մեկն է, որ, չսպասելով կողքի շենքի քանդմանը, սկսում ես նորը կառուցել: Նման գործընթաց չեն կարող որդեգրել մեր «վայ» քաղաքական գործիչները շատ պարզ պատճառով. եթե իրենք որդեգրեն այս ճանապարհը, իրենք այլևս պետք չեն լինի՝ և՛ որպես քաղաքական գործիչներ, և՛ որպես կուսակցություններ: Նրանք, բացի ճոռոմ-ճոռոմ խոսելուց, ոչինչ կարող են անել: Իսկ այս նոր գործընթացը արդեն ստեղծագործական աշխատանք է, որտեղ կուսակցություններն անելիք չունեն:

Պարոն Մեսրոբյան, բայց կարծես հասարակության շրջանում առանձնապես ոգևորություն չկա այս գործընթացի նկատմամբ:

-Կարծում եմ, որ հասարակության շրջանում արդեն մոտավորապես մի երկու ամիս սկսեց ձևավորվել հետաքրքրությունը: Պետք է սատարենք առողջ պրոցեսին՝ ինքնակազմակերպման ճանապարհով փոխելով համակարգը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում