Wednesday, 17 06 2026
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանն ընդունել է գերմանական «Մոնոլիտ Նորդ» ՍՊԸ ղեկավարներին․ քննարկվել են համագործակցության հեռանկարները
Թմրանյութ տեղադրելու պահին Ուլնեցու փողոցում ձերբակալվել է 31-ամյա տղամարդ
Անահիտ Մանասյանն ու Մարդու իրավունքների գերմանական ինստիտուտի ղեկավարն ընդգծել են ՄԻՊ հաստատությունների անկախության երաշխիքների պահպանման կարևորությունը
ՊԵԿ ուսումնական կենտրոնը թվայնացնում է նոր կրթական ծրագրեր և ընդլայնում ուսուցման հնարավորությունները
Քանաքեռ-Զեյթունի համայնքային ոստիկանները ձերբակալել են գիշերվա ժամը 3:40-ին դրիֆթ կատարած երիտասարդին
Կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը
Կլաուդիա Բուշը Գերմանիայի դաշնային կառավարության անունից ՊՆ-ին է փոխանցել 16 ձյունագնաց
Բարձր տեխնոլոգիաների ոլորտը՝ Հայաստանի տնտեսության նոր այցեքարտ
ՊՆ-ն հայտարարում է ԶՈՒ պատվո պահակային վաշտում ծառայության նպատակով զորակոչիկների ընտրություն անցկացնելու մասին
Մխիթար Հայրապետյանն ու Անդրիուս Կուբիլյուսը Փարիզում քննարկել են պաշտպանական արդյունաբերության և մի շարք այլ ոլորտներում համագործակցության հեռանկարները
23:10
Իսպանիան խստացնում է մուտքի կանոնները
Հայաստանում այսօր նշվում է հայրերի օրը
22:50
Ինդոնեզիայում երկրաշարժի հետևանքով 1 մարդ զոհվել է, վնասվել է ավելի քան 840 բնակելի շենք
ՀԴՄ խախտումներ՝ առավել շատ դեպքեր գրանցվել են առևտրի և հանրային սննդի ոլորտներում
Մոսկվայում և Մերձմոսկովյան շրջանում արգելվել են փոքր ինքնաթիռների թռիչքները
Պուտինը Ֆիդանի միջոցով բարեմաղթանքներ է փոխանցել Էրդողանին
ԳԴՀ-ում Հայաստանի դեսպանությունը անձնագրավորման համար արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
22:10
Հորմուզի նեղուցի բացումը մեծ առաջընթաց կլինի. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
22:02
Մեսսին մեկ խաղում մի քանի ռեկորդ է սահմանել
ՀՅԴ փակման իրավական հիմքերն այսօր ավելի ծանրակշիռ են, քան 1990-ականներին. պետք է դիմել ՍԴ
21:50
G7-ի շրջանակում Մոդին և Մերցը քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում
ՔՊ-ն ինքն է օկուպանտներին հրավիրել խորհրդարան. սպասե՛ք հեղափոխության
21:30
Գերմանիան և Լեհաստանը պատերազմի դեպքում զորքեր կտեղափոխեն արևելք
ԿԸՀ-ն ջայլամային քաղաքականություն է վարում. միակ օրինական սցենարը նոր ընտրություններն են
21:09
Պեկինը պետք է վստահ լինի, որ Թեհրանը լիարժեք գործընկեր է. Ղալիբաֆ
Բայց Թուրքիան մերժվա՞ծ է
Չեմ հիշում մի դեպք, երբ մենք չավարտենք մեր աշխատանքը. Շոյգուն՝ Ֆիդանին
ՀԾԿՀ-ի որոշմամբ նախատեսվում է ապահովել առավել արդյունավետ և կանխատեսելի կարգավորումներ ոլորտում
20:30
Չինաստանի նավթընկերություններից մեկի նախկին պաշտոնյային մահապատժի են դատապարտել կաշառք ստանալու համար

Նալբանդյանին Մոսկվայից գործուղել են Ղարաբաղ

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մայիսի 2-ին այցելել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Այս այցելությունը հետաքրքրական է ապրիլի 25-ին Մոսկվա կատարած նրա այցի և մայիսի 7-ին ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի՝ Մոսկվա սպասվող այցի համատեքստում: Մոսկվայից հետո Լեռնային Ղարաբաղ այցելելն ու Ղարաբաղի ղեկավարության հետ հանդիպումները հատկապես հատկանշական են մոսկովյան հայտարարությունների ֆոնին, որ արվեցին Նալբանդյանի և Լավրովի համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում:

Մասնավորապես, ինչպես հայտնի է՝ հայտարարվեց, որ հնարավոր է ղարաբաղյան բանակցություններում բարձր մակարդակի, այսինքն՝ Սարգսյան-Ալիև հանդիպում: Այդ հանդիպումները արդեն երկար ժամանակ է՝ ընդհատված են: Ակնհայտ է, որ հանդիպումները վերսկսելու նախաձեռնությունը Մոսկվայինն է, որով Կրեմլը կփորձի վերադարձնել ղարաբաղյան բանակցություններում իր առաջատար դիրքերը: Նալբանդյանը Լեռնային Ղարաբաղում կլուծի ղարաբաղյան ղեկավարության համաձայնության հարցը, որպեսզի Մոսկվան էլ մայիսի 7-ին կարողանա իրեն ավելի ամուր զգալ Քերիի առաջ այդ խնդիրը դնելիս: Իսկ որ խնդիրը կդրվի՝ գրեթե կասկած չկա:

Չի բացառվում, որ ԱՄՆ-ը որևէ կերպ չընդդիմանա մոսկովյան առաջատարության նոր փորձին: Սովորաբար, Մոսկվայի այդ փորձերը հանգում են տապալման և արդյունքում ոչ թե ամրացնում են Ռուսաստանի դիրքերը տարածաշրջանում, այլ էլ ավելի են թուլացնում և հաճախ նույնիսկ նսեմացնում են դրանք: Այսինքն՝ Ռուսաստանն ըստ էության ուզում է լավ լինի, սակայն ստացվում է՝ ինչպես միշտ:

Այս իրողությունը հաշվի առնելով՝ ԱՄՆ-ը հավանաբար չի խանգարի Մոսկվայի բանակցային, այսպես ասած, գլխավոր միջնորդի կարգավիճակը ստանձնելու նոր փորձերին: Վաշինգտոնն, ըստ ամենայնի, կգերադասի ընդամենը հոգ տանել այն մասին, որ այդ փորձերը հերթական անգամ որևէ բեկումնային համաձայնության չհանգեն և չխախտեն տարածաշրջանային ստատուս-քվոն: ԱՄՆ-ի համար այդպես երևի թե ավելի շահեկան կլինի, քանի որ կստացվի, որ մի ձեռքով որսում են երկու ձմերուկ՝ նախ պահպանվում է ստատուս-քվոն, և թույլ չի տրվում Ռուսաստանին այն խախտելու գնով առավելության հասնել տարածաշրջանում, իսկ մյուս կողմից էլ սասանվում է Ռուսաստանի հեղինակությունը՝ անհաջող հերթական փորձից հետո:

Այսինքն՝ այս իմաստով Վաշինգտոնը ղարաբաղյան գործընթացում վաղուց ի վեր որդեգրել է նվազագույնի մարտավարությունը, միևնույն ժամանակ էլ նահանգային մակարդակով բավական դինամիկ կերպով առաջ է մղում ԼՂՀ անկախության ճանաչման գործընթացը: Սակայն այս մարտավարությունն, իհարկե, ընկալած կլինի նաև Ռուսաստանը, ինչին հակադրվելու համար Ռուսաստանը պետք է փորձի մեծացնել իր ազդեցությունը պաշտոնական Երևանի վրա: Այսօր արդեն իսկ խոսակցություններ են գնում Հայաստանում Ռուսաստանի ռազմական ներկայությունը ընդլայնելու մասին: Այդ մասին խոսում են նույնիսկ հայաստանյան պաշտոնյաները:

Այստեղ, սակայն, խնդիրն այն է, որ Ռուսաստանի ռազմական ներկայությունը ավելի ու ավելի է կորցնում իր քաղաքական կշիռը: Այսինքն՝ ինքնին այդ ներկայությունը Մոսկվայի տարածաշրջանային քաղաքական կշռի թուլացման գործընթացը չի կանխում: Բայց դա էլ իր հերթին մեծացնում է ռազմական ավանտյուրայի վտանգը, որին կարող է դիմել Ռուսաստանը, և ինչի համար էլ շահագրգռված է ընդլայնել իր զինված կամ ռազմականացված ներկայությունը Հայաստանի տարածքում: Ռազմական ավանտյուրան Ռուսաստանին թույլ կտա այդ ներկայությունը տարածել նաև Ղարաբաղի վրա: Դրանից հետո Հայաստանի համար գործնականում անհնար կդառնա Ղարաբաղի երկրորդ ազատագրումը, այն պարզ պատճառով, որ այս դեպքում արդեն Հայաստանը գործ կունենա ոչ թե Ադրբեջանի, այլ Ռուսաստանի հետ:

Դա՝ լավագույն դեպքում, քանի որ իրադարձությունների զարգացման որոշակի տրամաբանության պայմաններում դրանից հետո շատ հավանական է պարզապես ռուս-ադրբեջանական գործարքը Ղարաբաղի մի մասի հաշվին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում