Իրանում ավտոբուսը բախվել է քարշակին, որի հետևանքով զոհվել է 14 մարդ՝ հաղորդում է ISNA գործակալությունը:
13 մարդ զոհվել է վթարի վայրում (Քարաջա-Քազվին մայրուղի), իսկ մեկ մարդ մահացել է հիվանդանոցի ճանապարհին: Վթարի հետևանքով վիրավորվել է 31 մարդ:
Քարշակի վարորդը և ուղևորը նույնպես մահացել են:








































