ԱՄՆ-ում ֆեմինիզմն, ամենայն հավանականությամբ, մահացել է՝ հաղորդում է The Washington Times-ը: Նոր հարցման համաձայն՝ ամերիկացիների 72%-ը այս շարժման կողմնակից չէ:
Դրա հետ մեկտեղ կանանց 38%-ն իրեն ֆեմինիստ է համարում, իսկ տղամարդկանց՝ 18%-ը: Բացի այդ, փորձագետները տարբերություն են նկատում դեմոկրատների և հանրապետականների միջև: Առաջին դեպքում ֆեմինիզմին կողմնակից է հարցման մասնակիցների 48%-ը, իսկ երկրորդ դեպքում՝ 14%-ը:
Հարցման հեղինակների կարծիքով՝ նման արդյունքները կապված են ֆեմինիզմի բացասական ընկալման հետ. հարցման մասնակիցների 23%-ն այդ տերմինն անվանել է վիրավորական և միայն 12%-ը՝ հաճոյախոսություն: Այլ խոսքով՝ ամերիկացիները ֆեմինիզմի հետ ասոցացնում են ոչ թե հանուն հավասար իրավունքների պայքարը, այլ ինչ-որ ուրիշ բան, և դրանում է կայանում գլխավոր խնդիրը:
Իսկ երբ հարցման մասնակիցներին մեկնաբանել են ֆեմինիզմի բառարանային սահմանումը (նա, ով հավատում է սեռերի սոցիալական, քաղաքական և տնտեսական հավասարությանը), ապա ամերիկացիների 57%-ը հպարտորեն իրեն համարել է այս շարժման հետևորդ:









































