Friday, 19 06 2026
16:10
Իրանը Իրաքում գաղտնի խմբեր է ստեղծել՝ Պարսից ծոցի երկրներին հարվածելու համար. Reuters
Ժամանակավորապես փակ կլինի Նուբարաշենից դեպի Բարձրաշեն ճանապարհահատվածը
15:50
Կուբան անցնում է շուկայական տնտեսության. Reuters
«Ուժեղ Հայաստան»-ի համակիրը բաժանել է ընտանի կենդանիներ և թռչուններ. ՀԿԿ նոր գաղտնալսումը
15:30
Իրանն ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելուց առաջ երաշխիքներ է պահանջել Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման առնչությամբ. CNN
Յուրաքանչյուր ոք ինչ-որ նոր բան իմանալու անհրաժեշտություն ունի․ վարչապետ
15:10
Թրամփն աշխարհում Իսրայելին աջակցող միակ պետության ղեկավարն է. Վենս
Մոսկվան Հայաստանին «թշնամի» է նշանակել․ հայաստանյան նեոբոլշևիզմը սպառնալիք է
Վրաստանի իշխանությունները հերքում են հայկական ապրանքների «կեղծ վերաարտահանման» մասին լուրերը
14:40
Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է
14:30
Ուկրաինան ակնկալում է Սիլվայի միջնորդությունը Մոսկվայի հետ բանակցություններում. ԶԼՄ
Աշտարակ քաղաքի Էջմիածնի խճուղում տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոց
14:10
Թմրանյութեր տեղափոխող նավի վրա ԱՄՆ-ի հարվածից երեք մարդ է զոհվել
ՀՀ ճանապարհների թերությունների մասին հնարավոր է տեղեկացնել Arm Roads Info բջջային հավելվածի միջոցով․ քայլեր
13:50
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը հասել է 232-ի
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
13:30
Իսրայելի քաղաքականությունը տարածաշրջանում չի համապատասխանում այդ երկրի շահերին. Մակրոն
Արտահանում դեպի ԵՄ․ գործնական ուղեցույց
13:10
Իրանի մեջլիսի խոսնակն ԱՄՆ-ին «ջախջախիչ պատասխան» է խոստացել խաղաղության հուշագրի պայմանները խախտելու դեպքում
Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների աշխատաժամանակը կկրճատվի
Լիբանանի հարավում Իսրայելի հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 18-ի
Հրապարակվել են հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների վիճակագրական տվյալները․ ԿԸՀ
12:30
Ֆրանսիան ակնկալում է ԱՄՆ ճնշումն Իսրայելի նկատմամբ՝ Լիբանանում ռազմական գործողությունները դադարեցնելու համար
12:20
Մեկնարկել է 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթը․ ինչ արդյունքներ ունեն ՀՀ ներկայացուցիչները
12:10
ԵՄ-ում ներքին ճգնաժամ է. դժգոհ են Մոսկվայի հետ գաղտնի բանակցություններից
Իրանի հոգևոր առաջնորդ Մոջթաբա Խամենեին երկրի պատմության «նոր էջ» է բացել
Ռուսաստանից ստացված փոխանցումները կազմել են Հայաստանի ՀՆԱ-ի մոտ 13%-ը. ՌԻԱ
Ինչո՞ւ է աղմկում Զատուլինը․ Ալխաս Ղազարյանի պարզաբանումը
Ռուբեն Հակոբյանը կձերբակալվի Քննչական կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակներում
Ընդդիմության հետ մեկտեղ կորել են նաև իրենց սպասարկող լրատվամիջոցները․ ՀՀ շահն իրենց չի հետաքրքրում

Երևանից հեռու, բայց Հայաստանին մոտ

Երևանյան ընտրությունների «ճակատագրական» գործընթացի ֆոնին, ֆուտբոլի Եվրոպայի չեմպիոնների լիգայի խաղարկության կիսաեզրափակիչ հանդիպումներն, անշուշտ, «խամրում» են: Մինչդեռ, եվրոպական հեղինակավոր մրցաշարի կիսաեզրափակիչներում տեղի ունեցավ իսկական ֆուտբոլային իշխանափոխություն՝ գերմանական երկու ակումբներ՝ «Բավարիան» և Դորտմունդի «Բորուսիան», գահընկեց արեցին եվրոպական ֆուտբոլի գրանդներ համարվող իսպանական «Ռեալին» ու «Բարսելոնային»: «Ռեալն», իհարկե, երկրորդ կիսաեզրափակիչ խաղում, ի տարբերություն Բարսելոնայի, կարողացավ պատասխան խաղում հեռանալ գլուխը բարձր պահած, բայց ակնհայտ էր, որ անգամ այդ վիճակը «Ռեալի» համար այդ պահին առավելագույն հնարավորն էր «Բորուսիայի» դեմ:

Ֆուտբոլային իշխանափոխությունը հետաքրքրական էր ընդհանրապես համաեվրոպական գործընթացների տրամաբանության շրջանակում: Դժվար է ասել, թե այն ինչքան կշարունակվի, և հաջորդ տարի ինչպիսի վիճակում կլինեն գերմանական թիմերը, բայց այսօր եվրոպական և գուցե համաշխարհային ֆուտբոլային գահին նրանց հայտնվելն ու ֆուտբոլի ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի եզրափակիչում գերմանական տանդեմի առկայությունը այդ համաեվրոպական զարգացումների տրամաբանական արտացոլումն է ֆուտբոլային հայելապատկերում: Եվրոպան ակնհայտ տնտեսաքաղաքական ճգնաժամի մեջ է, որում ամենադիմադրունակ օրգանիզմը Գերմանիան է: Գերմանիայում է, որ այդ ճգնաժամն անցնում են բավական կայուն, սառը տրամաբանությամբ, առանց տնտեսական ու քաղաքական ցնցումների, առանց ընտրական կատակլիզմների և հասարակական աժիոտաժի: Գերմանիան իրեն բնորոշ սառնությամբ և սթափությամբ է դիմագրավում ճգնաժամին, ինչը ոչ միայն տեսակին, ազգային առանձնահատկությանը բնորոշ իրողություն է, այլ նաև նախաճգնաժամային վիճակի արդյունք, տնտեսական և հասարակական, քաղաքական զարգացումների արդյունք, որոնք հնարավորություն են տվել լինել դիմադրունակ ու մրցունակ՝ ի տարբերություն, օրինակ, նույն Իսպանիայի, որտեղ գործազրկությունը ճգնաժամի պայմաններում հասնում է ռեկորդային ցուցանիշների և աճում է բավական արագ: Եվ ի տարբերություն եվրոպական այլ երկրների, որտեղ ճգնաժամը կամ հանգեցրել է որոշակի տնտեսական, քաղաքական կա՛մ հասարակական կատակլիզմների, կա՛մ ստիպել է նվազեցնել պետական հավակնությունները եվրոպական ընտանիքում կամ ընդհանրապես աշխարհաքաղաքական գործընթացներում:

Գերմանիան իր դիրքերը ոչ միայն պահել է Եվրոպայում և աշխարհում, այլ նույնիսկ նկատելի է, որ ճգնաժամային պայմաններում այդ երկրի քաղաքական կշիռն էապես մեծանում է: Գերմանիան այդ իմաստով եվրոպական տնտեսության, եվրոպական քաղաքակրթության անխոս առաջատարն է՝ իր բոլոր թերություններով հանդերձ: Եվ այդ առաջատարությունը տրամաբանական է, որ պետք է ամբողջական ձևով աչքի ընկներ հատկապես ճգնաժամային շրջափուլերում: Ֆուտբոլը վաղուց արդեն դարձել է տնտեսաքաղաքական և հասարակական համակարգերի արտահայտիչ: Ֆուտբոլային կյանքում, ֆուտբոլային զարգացումներում զգալիորեն արտացոլվում է այն կենսակերպը, որով ապրում է տվյալ պետությունը, տվյալ հասարակությունը: Սա աքսիոմատիկ ճշմարտություն կամ դոգմա չէ, սակայն մի իրողություն, որն արդեն ոչ միայն ընդունվում է, այլ նույնիսկ հանդիսանում փորձագիտական ուսումնասիրությունների առարկա: Եվ այս իմաստով, Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչներում ոչ միայն ֆուտբոլ էր, այլ նաև պետական և հասարակական կենսակերպերի մրցամարտ, որտեղ փայլուն հաջողության հասան գերմանացիները: Ընդ որում, խոսքն այստեղ, ըստ էության,ոչ միայն ֆուտբոլիստների մասին է, քանի որ ֆուտբոլիստներից շատերն ամենևին գերմանացիներ չէին, որ խաղում են գերմանական ակումբներում:

Եվ այս իմաստով, եվրոպական հեղինականվոր մրցաշարում տեղի ունեցավ մի բան, որն առաջին հայացքից ոչ մի ճակատագրական նշանակություն չունի իր առօրյա և ռազմավարական խնդիրների տակ կքած հայաստանցու համար, բացի, իհարկե, զուտ տեսարան լինելուց, որ նաև կարող է ապահովել նորանոր խաղադրույքներ հայաստանյան բուքմեյքերական գրասենյակներում: Հայաստանյան քաղաքական ուժերն իրենց տրաֆարետներով թվում են հայաստանցու հոգսերին շատ ավելի մոտ: Սակայն երբ փորձենք խորությամբ դիտարկել վիճակը, ապա այն, ինչ տեղի էր ունենում ՉԼ խաղարկության կիսաեզրափակչի շրջանակում, կարող էր շատ ավելի կապ ունենալ Հայաստանի և նրա քաղաքացու ունեցած խնդիրների հետ, որովհետև այդ խնդիրների լուծման ռազմավարական և փիլիսոփայական հենքի ձևավորման տեսանկյունից այդ ֆուտբոլային խաղերում շատ ավելի ուսումնասիրության նյութ կա, քան Հայաստանի քաղաքական և կուսակցական խաղերում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում