Բռնաբարությունների և սեռական բնույթի այլ հանցագործությունների մեջ մեղադրվող անձինք, ինչպես նրանց զոհերը գաղտնիության իրավունք ունեն: Այս մասին վկայում են ComRes ընկերության կողմից Independent թերթի համար անցկացված հարցման արդյունքները: Ավելի վաղ նման տեսակետ է հայտնել Մեծ Բրիտանիայի փաստաբանների խորհրդի ղեկավարը, և պարբերականը որոշել է տեղեկանալ ընթերցողների արձագանքի մասին:
Փաստաբանի հայտարարության հետ համաձայնել է հարցման մասնակիցների 76%-ը: Նրանց կարծիքով՝ սեռական բռնության մեջ մեղադրվող մարդիկ գաղտնիության իրավունք ունեն, քանի դեռ նրանց մեղքն ապացուցված չէ: 18%-ը դեմ է արտահայտվել այս կարծիքին, իսկ 6%-ը դժվարացել է պատասխանել:
Ենթադրյալ հանցագործների գաղտնիության օգտին հանդես են եկել ինչպես կանայք (74%), այնպես էլ տղամարդիկ (78%):







































