Կառավարության այսօրվա նիստում ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Վաչե Գաբրիելյանը ներկայացրել է նախկին վարչապետ, ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանի օրենսդրական նախաձեռնությունը, մասնավորապես` «Օֆշորային գոտիներում գրանցված ընկերությունների գործունեությունը Հայաստանի Հանրապետության հանքարդյունաբերության ոլորտում կարգավորելու մասին» օրենքի նախագիծը:
Տիգրան Սարգսյանն ասել է, որ Բագրատյանի առաջարկությունները համահունչ են կառավարության քաղաքականությանը, և Վաչե Գաբրիելյանին հանձնարարել է ուսումնասիրել առաջարկներն ու համագործակցել Բագրատյանի հետ:
Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի









































