Երևանի քաղաքապետի հանրապետական թեկնածու Տարոն Մարգարյանը չի կարող ձայն հավաքել: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, Երևանի ավագանու ընտրությունների ՀՅԴ ցուցակը գլխավորող Արմեն Ռուստամյանն՝ անդրադառնալով Երևանի քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանին:
Բանախոսը նշեց, որ կարելի է մի կողմ դնել բոլոր իշխանական ռեսուրսները և տեսնել, թե ինչ ռեսուրս է մնում: «Ընտրում են Տարոնին նշանակող-ազատողին: Ես մարդկանց սիրում եմ, Տարոնին՝ մասնավորապես, բայց, ինչպես ասում են, Նիկոլայը պարկեշտ է, ազնիվ, բայց առանց Նատալիայի հարց չի կարող լուծել: Ով ուզում է լինի քաղաքապետը, նախագահականից ինչ ասեն, այնպես էլ կլինի»,- կարծիք հայտնեց Արմեն Ռուստամյանը:








































