Սաուդյան Արաբիայի իշխանություններն Ավստրալիայի քաղաքացուն մեղադրել են ահաբեկչության մեջ:
Ինչպես հաղորդում է Agence France-Presse-ը, 25-ամյա Շեյդեն Թորնը գրեթե կես տարի ազատազրկման մեջ է: Կալանավորման համար պատճառ է դարձել նրա մոտից առգրավված նոթբուքը, որտեղ հայտնաբերվել են ահաբեկչական պարունակության նյութեր:
Ավստրալիայի արտգործնախարարի մամլո քարտուղար Բոբ Քարը հաստատել է Թորնի ձերբակալման մասին լուրը: Պաշտոնյան ընդգծել է, որ ավստրալիական իշխանությունները գիտեն միայն, որ ավստրալիացուն առաջադրված մեղադրանքները կապված են ահաբեկչության հետ։ Գործի այլ մանրամասներ հայտնի չեն:
Մամլո քարտուղարը հայտնել է նաև, որ Քարը Թորնի հարցը բարձրացրել էր 2012 թ. հունիսին Էր-Ռիյադ այցի ընթացքում, ինչից հետո նրան թույլ էին տվել տեսակցել բանտարկյալի հետ:
Կասկածյալի ազգականները պատմել են, որ կալանավորման պատճառ դարձած նոթբուքը Թորնը տվել է մզկիթում ինչ-որ մեկի: Բացի այդ, կասկածյալի եղբայրը հայտնել է, որ նրան բանտում կտտանքների են ենթարկում:
Շեյդեն Թորնը վերջին 10 տարում բնակվում էր Սաուդյան Արաբիայում:










































