Իրանի նախկին նախագահ Ալի Աքբար Ռաֆսանջանին չի մասնակցի նախագահական ընտրություններին: Ինչպես հաղորդում է Press TV-ն, այս մասին հայտարարել է Ռաֆսանջանիի օգնական Հասան Ռոհանին:
Ավելի վաղ Ռաֆսանջանին Թեհրանում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ հավանաբար կառաջադրի իր թեկնածությունն Իրանի առաջիկա նախագահական ընտրություններին:
Իրանի նախկին նախագահը, որը ներկայում նպատակահարմարության խորհրդի նախագահն է, նշել էր, որ կբարեփոխի Իրանի ներքին և արտաքին քաղաքականությունը:
Ռաֆսանջանին Իրանի նախագահի պաշտոնը զբաղեցրել է 1989-1997թթ.: 2005թ. նա առաջադրվել է երրորդ անգամ, սակայն պարտություն է կրել Իրանի գործող նախագահ Մահմուդ Ահմադինեժադից:
Իրանի 11-րդ նախագահական ընտրությունները կկայանան 2013թ. հունիսի 14-ին: Թեկնածուները պետք է գրանցվեն մայիսի 7-11-ը:







































