Saturday, 27 06 2026
Կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը
00:50
Մունդիալ-2026. Ֆրանսիան հաղթեց Նորվեգիային. Դեմբելեն` ԱԱ-ների ամենաարագ հեթ-տրիկներից մեկի հեղինակ
Պայմանագրային զինծառայող է մահացել․ ՔԿ
Կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջան
00:10
Իսպանիայում չորս օրում մահացել է ավելի քան 200 մարդ
Վարչապետ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը
23:50
Լիբանանում հրամայել են հեռացնել Իրանի հոգևոր առաջնորդների պատկերներով վահանակները
ՓԾ տնօրենն ընդունել է Ավստրիական Կարմիր խաչի և Հայկական Կարմիր խաչի ընկերությունների ներկայացուցիչներին
Փաշինյանը խոսակցությունը տանում է դեմագոգիայի դաշտ. Զախարովա
Շաղատ գյուղում ՃՏՊ-ի հետևանքով վարորդը մահացել է
23:10
Իրանը կամիկաձե անօդաչու թռչող սարքեր է ուղարկել Հորմուզում գտնվող նավերի վրա. Թրամփ
Երկու դատավորների մասնակցության անհնարինության հիմքերը նույնական չեն Սեդա Սաֆարյանի դեպքում
Դավիթ Խուդաթյանն ու Մհեր Գրիգորյանն այցելել են Հայաստանի ատոմային էլեկտրակայան
Գործի քննությունն իրականացվում է ՍԴ կազմի կրճատված կազմով, ինչը խնդիրներ է առաջացնում․ Օրբելյան
Սուրեն Պապիկյանը կարևորել է հասարակական խորհրդում հանրային ոլորտի տարբեր գործիչների ներգրավվածությունը
Ժամանակավրեպ է ՔՊ ներկայացրած նախագծի վերաբերյալ քննարկումը որպես վերջնական փաստաթղթի․ Ղազարյան
Հունիսի 26-ը թմրամիջոցների օգտագործման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի օրն է
22:00
Հետպատերազմյան Սիրիա․ քրդերի անորոշ ապագան
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահին կից հասարակական խորհրդի երկրորդ նիստը
Կրկեսո՞ւմ եք որոշում մանդատի հարցը. դիմակները պատռվել են, քրեաօլիգարխիան մաքրվելու է
Վարչապետն AMAA բարեգործական ՀԿ–ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր
Համատարած ընտրակաշառքի քարտեզ ենք ներկայացրել ՍԴ. մեր պահանջը օբյեկտիվ է՝ տարբերվում է մյուսներից
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
Եվրահանձնաժողովի նախագահին Բաքվում ծանր բանակցություններ են սպասում
Փրկարար ծառայության տնօրենը պարգևատրել է Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած մի խումբ փրկարարների
Շրջանառության մեջ է դրվել Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակին նվիրված նամականիշ
20:30
Բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովում ԱրարատԲանկն ամփոփել է 2025 թվականը
Մեկնարկել է Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ միջազգային կինոփառատոնը
20:10
Մեծ Բրիտանիայում հունիսյան շոգը երրորդ օրն անընդմեջ թարմացնում է ջերմաստիճանի ռեկորդը
Վայոց ձորի բժշկական կենտրոնի ուղղաթիռային հրապարակը գործարկվել է. առաջին վայրէջքը նախատեսվում է առաջիկա օրերին

Գյումրեցիները բողոքում են Մինասի որմնանկարները Գյումրիից տեղափոխելու որոշման դեմ

Մեծարգո պարոն վարչապետ
Անցյալ դարի 70-ական թվականների սկզբներին Լենինականի մի շարք գործարանների տնօրինություններ իրենց դրամական միջոցներով պատվիրել են հայ մեծանուն նկարիչ Մինաս Ավետիսյանի որմնանկարներ կատարել իրենց գործարանների համապատասխան տարածքներում, որի արդյունքում ստեղծվել են գեղարվեստական բարձրարժեք ստեղծագործություններ:

Հետեկրաշարժյան տարիներին դադարեցին գործել քաղաքի արտադրական ձեռնարկությունները, և շենքերի վթարայնության ու ջերմաստիճանային անբարենպաստ պայմանների հետևանքով խիստ վտանգվեց որմնանկարների հետագա գոյությունը և պահպանությունը:

1990թ. Լենինականի քաղսովետի գործկոմի ջանքերով և միջոցներով բուլղարացի մասնագետների միջոցով վերականգնվեց և Գյումրիի Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի շենքում տեղադրվեց վերլուծական սարքերի փորձնական գործարանի շենքի պատին գտնվող որմնանկարը: Սակայն այս ողջունելի քայլը` որմնանկարների վերականգնումը և հետագա ցուցադրումը Գյումրիում, առաջինը և վերջինը եղավ: 2010թ. ՀՀ Կառավարության միջոցներով վերականգնվեց և Երևան` Կառավարության շենք տեղափոխվեց երկու որմնանկար: Այս իրողությունը, որ իրենց համերկրացու որմնանկարները այսուհետ զարդարելու են ՀՀ Կառավարության շենքը, դրական ընդունեցին գյումրեցիները: Սակայն մնացած որմնանակարները ևս Երևան տեղափոխելու Կառավարության մտադրությունը խիստ դժգոհություն է առաջացրել գյումրեցի արվեստագետների, մտավորականների, հասարակական կազմակերպությունների, ողջ բնակչության շրջանում:

Մենք` ներքոստորագրողներս, հաստատ վճռականություն ենք հայտնում, որ արվեստների և մշակույթի քաղաք Գյումրիում են պահպանվելու և ցուցադրվելու մեր համերկրացի մեծանուն նկարիչ Մինաս Ավետիսյանի Գյումրիում կատարած որմնանկարները:

Անկախ շինության սեփականության ձևից, որմնանկարները պատկանում են Գյումրի քաղաքին: Մենք գտնում ենք, որ առանց քաղաքի համաձայնության, հոգևոր մշակույթային արժեքները տանելը անհարգալից վերաբերմունք է : Մեր բազմաթիվ հանդիպումները և պահանջը Գյումրու քաղաքապետից` Մինասի որմնանակարները վերականգնելու և մեր քաղաքում ցուցադրելու աջակցություն են գտել քաղաքապետի կողմից, որը հաստատ հիմք է տալիս հայտարարելու, որ քաղաքը պատրաստ է համապատասխան դրամական միջոցներ տրամադրել վերականգնելու, Գյումրիում պահպանելու և ցուցադրելու գյումրեցիների հպարտությունը հանդիսացող Մինաս Ավետիսյանի պահպանված որմնանկարները:

1. Զավեն Կոշտոյան -ՀՀ վաստակավոր նկարիչ
2. Համբարձում Ղուկասյան – ԵԳՊԱ-ի Գյումրու մասնաճյուղի տնօրեն
3. Սամվել Պողոսյան – ԵԳՊԱ-ի Գյումրու մասնաճյուղի դոցենտ
4. Գարիկ Մանուկյան – Նկարիչների միության Գյումրու մասնաճյուղի նախագահ
5. Վաչիկ Խաչատրյան – Նկարիչների միության անդամ դոցենտ
6. Ալբերտ Վարդանյան – Նկարիչների միության անդամ քանդակագործ
7. Անդրանիկ Կարապետյան – Բանաստեղծ, ՀԳՄ Շիրակի մարզային բաժնի նախագահ
8. Ռոզա Հովհաննիսյան – Բանաստեղծուհի, «Եղեգան փող» թերթի խմբագիր

9. Սերգո Հայրապետյան – ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական կենտրոնի տնօրեն,
բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
10. Ֆերդինանդ Առաքելյան – Քանդակագործ
11. Վահան Թոփչյան – ԵԳՊԱ Գյումրու մասնաճյուղի դասախոս
12. Արտուշ Պապոյան – Քանդակագործ
13. Ալբերտ Վարդանյան – Քանդակագործ, նկարիչների միության անդամ
14. Համբարձում Բեգոյան – ՀՀ դիզայներների միության և միջազգային դիզայն
ասոցիացիայի անդամ դիզայներ ԵԳՊԱ- Գ/Մ դասախոս
15. Լաուրա Աթանեսյան – Գյումրու ԳԱԱՇՀՀԿ գիտաշխատող
16. Եսայի Մերոյան – Գեղանկարիչ, ՀՀ նկարիչների միության անդամ
17. Նարինե Հայկազյան – ԵԳՊԱ Գյումրու մասնաճյուղի դասախոս
18. Աղունիկ Բերդիկյան – ԵԳՊԱ Գյումրու մասնաճյուղի դասախոս
19. Երվանդ Վարոսյան – Գյումրու պետ. սսիմֆոնիկ նվագախմբի դիրիժոր
20. Արտաշես Կարապետյան – Գյումրու քաղաքապետարանի մշակույթի և
երիտասարդության հարցերի բաժնի պետ

Այս պահին բաց նամակին միացել և ստորագրել են Գյումրու արվեստի և մշակույթի բնագավառի 493 աշխատակիցներ:

Հ.Գ. Կառավարության մայիսի 28-ի նիստում, «Մինաս Ավետիսյան» մշակութային բարեգործական հիմնադրամի, «Արմենիա» միջազգային օդանավակայաններ փակ բաժնետիրական ընկերության միջոցներով Գյումրի քաղաքի «Էլեկտրատեխնիկական գործարան» փակ բաժնետիրական ընկերության նախկին ճաշարանի և «Գալվանոմետր գործարան (Օմեգա)» փակ բաժնետիրական ընկերության շենքերում գտնվող որմնանկարների տեղափոխման և վերականգնման մասին որոշումը հաստատվելու մասին լուրն առնելուն պես գյումրեցի մի շարք մշակույթի գործիչներ որոշել են ևս մեկ դիմում պատրաստել, հղված ՀՀ բարձրագույն իշխանություններին այդ որոշումը չեղյալ հայտարարելու մասին: Նրանք առաջիկայում պատրաստում են նաև այդ թեմայով հանրային քննարկումներ կազմակերպել Գյումրիում` ընդգրկելով քաղաքացիական հասարակության կառույցներին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում