Վենեսուելայում նախագահի ընդդիմադր թեկնածու Էնրիկե Կապրիլեսը հայտարարել է, որ ընտրությունների արդյունքները կվիճարկի Գերագույն դատարանում: Մայրաքաղաք Կարակասում ելույթ ունենալով՝ նա վստահություն է հայտնել, որ դրանից հետո ինքը կկարողանա շարունակել պայքարը միջազգային ատյաններում: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը:
Հիշեցնենք, որ ապրիլի 14-ին Վենեսուելայում կայացած արտահերթ նախագահական ընտրություններում հաղթել է Նիկոլաս Մադուրոն՝ հավաքելով ձայների 50.61 տոկոսը:









































