Ավստրիայում տեսաարձանագրիչներն արգելվել են: Տվյալների պաշտպանության հանձնաժողովը սարքավորման կողմից արձանագրված տեղեկատվության օգտագործումը որակել է որպես «ներխուժում քաղաքացիների անձնական կյանք»:
Հանձնաժողովի ղեկավար Եվա Զուրադա-Կիրհմայերը հայտարարել է, որ ավտոմեքենաների միջից տեսաարձանագրման դեպքում օբյեկտիվի մեջ են հայտնվում կողմնակի մարդկանց դեմքերը և այլ մեքենաների պետհամարանիշները: Նրա կարծիքով՝ դա հակասում է մասնավոր կյանքի անձեռնմխելիությանը, փոխանցում է Газета.Ru-ն:
Չի թույլատրվում նաև մեքենայի սրահից բջջային հեռախոսով տեսագրություն կատարել: Դա հնարավոր է միայն ճանապարհատրանսպորտային վթարի դեպքում:
Օրենքը խախտողները կտուգանվեն 10 հազար եվրոյով: Խախտումը կրկնելու դեպքում 25 հազար եվրո տուգանք է սահմանվել:











































