Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ռեկորդային թվով գործազրկության ֆոնին չի հրաժարվում իր խոստումից՝ տարվա վերջին հասնել դրա մակարդակի կայունացմանը, որից հետո գործազուրկների թիվը կսկսի նվազել: Այս մասին հաղորդում է RFI-ը:
Զբաղվածության առաջնայնության մասին Օլանդը մայիսի 1-ին հայտարարել է Ելիսեյան պալատում՝ աշխատանքի համար շքանշան շնորհելու արարողության ժամանակ: Այս պարգևը Ֆրանսիայում գոյություն ունի 1886-ից:
Այս անգամ անձամբ նախագահից շքանշան է ստացել 17 մարդ:









































