Hotel Chocolat ընկերությունը, որը զբաղվում է կակաոյի աճեցմամբ և իր սեփական շոկոլադի արտադրությամբ, հայտարարել է Rabot Estate Marcial բացառիկ շոկոլադի թողարկման մասին: Դրա առանձնահատկությունն այն է, որ արտադրված է շոկոլադի մոնոտեսակից, որը աճեցվել է մի որոշակի տարածքում: Շոկոլադի պիտակի վրա նշված են կակաոյի հավաքման ամսաթիվը, տեսակը, կլիման, դրա աճեցման վայրի հողի առանձնահատկությունները, բովվածության և հումքի մաքրման աստիճանները։
Այս շոկոլադը գինիների լավագույն ուղեկիցն է: Շոկոլադի համը ներառում է շիրազ խաղող, հին կաղնի, սև սալոր և տաք համեմունքներ: Ընկերության տնօրեն Անգուս Տիրվելլի խոսքերով՝ իսկական համադամասերների համար շատ կարևոր է հնարավորինս շատ բան իմանալ սիրած սննդամթերքների մասին:











































