13-ամյա կիթառահար Ջասթին Ուիդը, որը կիթառ է նվագում ընդամենը 4 տարի, հաղթել է Դալլասի կիթառի միջազգային փառատոնի շրջանակում անցկացված 20 տարեկանից ցածր երիտասարդ կիթառահարների մրցույթում: Այս մասին հայտնում է The Huffington Post-ը: Նա շահել է ստուդիայում 15 ժամվա ձայնագրության իրավունք և ավտոմատ կերպով տեղ զբաղեցրել հաջորդ տարվա փառատոնում:
Մրցույթի մասնակցության համար պահանջվող տեսագրությունը, որը ներկայացրել է 13-ամյա կիթառահարը, հայտնվել է համացանցում: Իր կուռքի՝ Ջիմի Հենդրիքսի պատվին նա իր կատարումն անվանել է Hendrixian Blues:
Ջասթինը միակը չէր, որ զարմացրել է փառատոնի մասնակիցներին: Քաղցկեղով հիվանդ 17-ամյա Զաք Սոբիտեքը երգ է գրել իր ընտանիքի ու ընկերների համար: Clouds երգը մեծ հաջողություն է ունեցել համացանցում՝ YouTube-ում արժանանալով 2 մլն դիտման: Երգը կոչված է բարձրացնելու հանրության իրազեկվածությունը մանկական քաղցկեղի վերաբերյալ:










































