Monday, 29 06 2026
Երևանի Վաղարշյան և Գր․Արծրունի փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
ՀՀ ԲՏԱ նախարարը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ
Հունիսի 30-ին Էրեբունիում կկատարվեն ծառերի սրսկման աշխատանքներ
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն»-ի տնօրենը մասնակցել է Պետերբուրգյան միջազգային իրավաբանական համաժողովին
Երևանում Խանջյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
22:30
Մունդիալ-2026. Բրազիլիան լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ հաղթեց Ճապոնիային
ՔՊ-ն ԱԺ փոխնախագահներ կառաջադրի Հայկ Կոնջորյանին և Վահագն Ալեքսանյանին
22:10
Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը
ՍԴ-ում լյուստրացիա է ընթանում՝ քննարկվում է Կրեմլի միջամտության հարցը. արձագանքները պերճախոս են
Վրաստանն ու Ղազախստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Քնեսեթը ևս կճանաչի Հայոց Ցեղասպանությունը՝ Իսրայելը կգնա մինչև վերջ
21:30
Գերմանիայում անչափահասների ուղղիչ հաստատությունում հրաձգության հետևանքով հինգ մարդ է սպանվել
Ընդդիմության մարտավարությունը սուտն է՝ կոշտ բթությամբ. 2031-ին էլ չենք խոսի չարածների մասին
21:09
Կատարում Իրանի հետ բանակցությունների կմեկնեն Ուիթքոֆը և Քուշները. Սպիտակ տուն
Բելգրադում «թեժ է լինելու»․ Ռուսաստանը «կկորցնի՞» Սերբիան
20:50
Այս գիշեր կտեսնենք «Ելակի լուսինը»
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հայաստան կժամանի հուլիսի 2-ին
20:30
Սերենա Ուիլյամսը վերադառնում է մեծ թենիս
Տիգրան Ավինյանն ու Ալեքսանդրա Քոուլը քննարկել են Երևանի զարգացման նախաձեռնությունները
20:10
Չորս օրում Հորմուզի նեղուցով անցել է հումքով բեռնված 124 նավ
ՄԱԶԾ-ի աջակցությամբ Հայաստանի համայնքներում իրականացվել են տարբեր ծրագրեր
19:50
Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարը մեկնում է Պեկին
ԲԸՏՄ-ն և ԵՊՀ-ն ընդլայնում են համագործակցությունը՝ համադրելով գիտական ներուժն ու տեսչական փորձը
19:30
Եվրոպան պայքարում է պատմական շոգի դեմ
Նոյեմբերի 1-ից ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացը կթվայնացվի
19:10
Բրիտանիան արդիականացնում է հատուկ նշանակության ուժերը
Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա հունիսի 29-ի բարձր է 5 սմ-ով
Բայրամովի այցի ընթացքում կքննարկվի Բաքվում ձերբակալված 11 ռուսաստանցիների ազատ արձակման հարցը. Գալուզին
«Թամարա» ընկերությունն արտադրել է վտանգավոր սննդամթերք
18:30
Վենեսուելայում երկրաշարժերից հետո գրեթե 1,8 միլիոն մարդ հումանիտար օգնության կարիք ունի. ՄԱԿ

Միակ բանը, որ անընդհատ փոփոխվում է, հասարակության որակն է. Մանվել Սարգսյան

ՀԱԿ կուսակցությունը տասը ամսվա ընդմիջումից հետո երեկ Ազատության հրապարակում նախընտրական հանրահավաք էր կազմակերպել: Հանրահավաքը մարդաշատ չէր, շատերը Facebook-ում սկսեցին քննարկել, որ, օրինակ, Րաֆֆի Հովհաննիսյանի կազմակերպած հանրահավաքներին ավելի շատ մարդ կար:

Հարցին՝ ի՞նչն էր այս տարիների գլխավոր բացթողումը, ՌԱՀՀԿ տնօրեն Մանվել Սարգսյանը նշեց, որ յուրաքանչյուր հավաք որպես շարժում ենք դիտարկում, սակայն իրականում պետք է դրանք տարանջատել:

«Իրականում սա կուսակցական հավաք էր: Ցանկացած ընդդիմադիր կուսակցություն էլ եթե հանրահավաք անի, մի քանի հազար մարդ կհավաքի»,- ասաց Մանվել Սարգսյանը՝ հավելելով, որ կուսակցական այս միջոցառումը պետք է կտրուկ տարբերել այլ պրոցեսներից, հետընտրական հուզումներից:

Հետընտրական հուզումներն էլ, ըստ նրա, պետք է կտրուկ տարբերել քաղաքացիական շարժումներից:

Մանվել Սարգսյանը ընդգծեց նաև, որ մարդկանց վերաբերմունքը նախընտրական և հետընտրական շրջանի հանրահավաքների նկատմամբ նույնը չէ: Նախընտրական հանրահավաքի իմաստն ընտրություններն են, որոնք հասարակության ինչ-որ տոկոսի հետաքրքրում են, ինչ-որ տոկոսի ընդհանրապես չեն հետաքրքրում, մինչդեռ հետընտրական հանրահավաքները բոլորովին այլ են՝ կապված են կեղծ ընտրությունների հետ, ինչով էլ պայմանավորված՝ շատ ավելի մեծաքանակ մարդիկ են հավաքվում:

Նրա խոսքով՝ այժմ բոլոր կուսակցությունների գործառույթները խառնված են և անհասկանալի:

«Սա նորաստեղծ կուսակցության նախընտրական հավաք էր: Նոր կուսակցություն է, նախընտրական ցուցակում նոր դեմքեր են: Սա կուսակցական կյանք է: Իրենք միգուցե փորձեն իրենց ներկայացնել ավելին, քան կան, բայց իրականում այդպես չէ»,- հավելեց Մանվել Սարգսյանը:

Հարցին՝ ինչո՞ւ քաղաքական ելույթները, մասնավորապես՝ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթները հասարակությանն այլևս նախկինի պես չեն հետաքրքրում, արդյոք վստահությա՞ն խնդիր է, Մանվել Սարգսյանը պատասխանեց. «Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթի մեջ նկատեցի մի բան. նա ընդգծեց՝ ասելով, որ կուսակցություն ենք. սա քաղաքական պրոցես է, և միշտ էլ այդպես է՝ կուսակցության համար կյանքը ընտրություններն են, և եթե կուսակցությունը սկսում է իրեն ուրիշ գործառույթներ վերագրել, կեղծում է իրականությունը, և իրականության մեջ ուղղակի փորձում են կուսակցական գործունեությունը ուրիշ նպատակներով և ուրիշ փիլիսոփայությամբ տանել, ինչը շատ կարճ կյանք կունենա»:

Մանվել Սարգսյանի դիտարկմամբ՝ շատ ավելի կարևոր է, որ կուսակցությունը ներկայացնի իր ծրագրերը, բայց այսօր կուսակցությունները բարդ իրավիճակում են հայտնվել, քանի որ բացակայում է կուսակցության գործունեության հիմնական պայմանը՝ չկան ազատ ընտրություններ: Կուսակցությունը հստակորեն պետք է քարոզի իր ծրագիրը, իր սկզբունքները ներկայացնի հասարակությանը: Եվ քանի որ այս գործընթացը խաթարված է, Մանվել Սարգսյանի խոսքով՝ Հայաստանում ընդհանրապես անիմաստ է կուսակցական գործունեությունը:

Բարդ իրավիճակում հայտնված կուսակցություններն էլ իրենց գործառույթները ի վիճակի չեն կատարել, դրա համար էլ փորձում են ինչ-որ ճանապարհներ գտնել, ինչ-որ հատուկ դերեր են սկսում փնտրել կուսակցության համար՝ իրենց անվանելով կառուցողական ընդդիմություն կամ այլընտրանք: Սա կուսակցության գործունեության պայմանի բացակայության արդյունքն է:

Ըստ քաղաքագետի՝ ՀԱԿ-ը ունի սոցիալական կայուն բազա, ինչպես, օրինակ, Դաշնակցությունը, և անկախ նրանից՝ ինչ է փոխվում, ինչ խնդիրներ են փոխվում, միևնույն է՝ այդ կուսակցությունը հինգ-վեց տոկոս սոցիալական բազա միշտ ունենում է:

Ինչո՞ւ հրապարակում հնչած քաղաքական ելույթների նկատմամբ չկա հասարակական նախկին վերաբերմունքը, արդյոք սա պայմանավորվա՞ծ է վստահության դեֆիցիտով՝ հարցին Մանվել Սարգսյանը պատասխանեց՝ իհարկե, վստահության խնդիրն է, որովհետև միակ բանը, որ անընդհատ փոփոխության մեջ է, հասարակության որակն է, հասարակության գիտակցությունը տարեցտարի փոխվում է:

Նրա խոսքով՝ հասարակությունը շատ ավելի գրագետ ու ռացիոնալ է դառնում, արդեն առասպելական մոտեցումները չի ընդունում: Մարդկանց հետաքրքրում է, թե կոնկրետ ինչ են առաջարկում, ինչ ծրագրեր են ներկայացնում, և առաջարկողը արդյոք ի վիճակի՞ է այդ նպատակին հասնել;

«Երբ դու հակաքարոզչությամբ ես զբաղվում, արդեն ձանձրալի է, ցույց է տալիս տվյալ քաղաքականության սնանկությունը, ասելիքի բացակայությունը: Ընդամենը ասվում է՝ տեսեք, ռեժիմը ինչքան վատն է: Նման բաներն այլևս հետաքրքիր չեն, ժողովուրդը շատ ավելի լավ գիտի՝ ով ինչ է և ինչ կարողություններ ունի»,- ասաց Մանվել Սարգսյանը:

Նրա դիտարկմամբ՝ նոր մոտեցումներ են պետք, հասարակությունը գնում է առաջ, ավելի գրագետ է դառնում, բայց քաղաքական ուժերը ինչ-որ տեղ մնում են անցյալից կախված, և իրականում գոյություն ունի մի թեզ՝ հակաքարոզչություն: Իսկ տարիներ շարունակ իրենց կյանքը հակաքարոզչության վրա դրսևորած կուսակցություններն այլևս հետաքրքիր չեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում