Ամերիկյան «Խաթարված զարգացում» (Arrested Development) հեռուստասերիալի նոր եթերաշրջանի պրեմիերային կարմիր գորգի վրա՝ մի շարք հանրահայտ աստղերի կողքին (Ջեյսոն Բեյթմեն, Փորթիա դե Ռոսի և այլք), հայտնվել է ջայլամ: Այս մասին հայտնում է USA Today-ը:
Նա դարձել է երեկոյի աստղն ու իրեն շատ հանգիստ պահել: Հսկա թռչունը կարմիր գորգի վրայով քայլել է այնքան անվրդով ու հպարտ, ինչպես վետերան դերասանը:
Շոուն մայիսի 26-ից կհեռարձակվի Netflix հանրային ընկերությամբ:
Հեռուստադիտողը կարող է ջայլամին տեսնել նաև առաջին սերիայում:









































