Մտքեր կարդալու շնորհով օժտված տղամարդը, որին հյուրընկալել էր ամերիկացի հաղորդավարուհի Էլեն Դեջեներեսը իր հաղորդման ժամանակ, ապշեցրել է թե´ նրան, թե´ հանդիսատեսին, թե´ աշխարհին:
Հյուրը սև, անթափանց, կպչուն ժապավենով պինդ կապել է աչքերը, որից հետո դահլիճում ներկա գտնվողներից հավաքել են թղթերի վրա արված նկարներն ու պահել նրա գլխավերևում, որպեսզի նա կարողանա ասել, թե ինչ է նկարված: Ի զարմանս բոլորի՝ նա կարողացել է նաև ընթերցել նկարի հերոսի անունը:









































