Մայիսի 1-ին Նյու Յորքում նշվում է հեծանիվների օրհնության օրը: Այս մասին հայտնում է Calend.ru-ն:
1819 թվականինՆյու Յորքի փողոց դուրս բերվեց առաջին հեծանիվը: Այն բերել էին Անգլիայից: Քաղաքային խորհուրդն արգելեց տրանսպորտային նոր միջոցով քաղաքում տեղաշարժվել՝ հեծանիվը համարելով մարդու համար վտանգավոր: Սակայն ժամանակի ընթացքում հեծանիվը դարձավ նահանգի բնակիչների տեղաշարժման ամենահարմար, էժան և հիմնական միջոցը:
Այդ ժամանակից ի վեր Նյու Յորքում անցկացվում է Five Boro Bike Tour հեծանվաարշավը, որը մեկնարկում է Battery զբոսայգուց, անցնում Նյու Յորքի 5 շրջաններով՝ հաղթահարելով 68 կմ:
Օրվա առիթով անցկացվող միջոցառմանը մասնակցում է շուրջ 30 հազար հեծանվորդ:
Մրցավազքի ավարտին բոլորին Ստեյտեն այլենդում սպասվում են կենդանի երաժշտություն, ճոխ սեղաններ ու ցուցահանդեսներ:









































