Վենեսուելայի ազգային ասամբլեայում ծեծի են ենթարկվել մի խումբ ընդդիմադիր պատգամավորներ: Այս մասին Globovision հեռուստաալիքի ուղիղ եթերում հայտարարել է պատգամավոր Խուլիո Բորխեսը, որի դեմքին նկատելի էին ուժեղ հարվածների հետքեր:
Դեպքը տեղի է ունեցել միապալատ խորհրդարանի հերթական նիստին, որի ժամանակ խոսնակ Դիոսդադո Կաբելիոն հայտարարել է, որ խոսքի իրավունք չի տրամադրի ընդդիմադիր պատգամավորներին, քանի դեռ նրանք չեն ճանաչելՄադուրոյի հաղթանակը ապրիլի 14-ին կայացած արտահերթ նախագահական ընտրություններում:
Ի պատասխան՝ ընդդիմադիր խմբակցության անդամները մարզական հանդիպումների ժամանակ մեծ ժողովրդականություն վայելող փոքր շեփորներով (վուվուզելա) սկսել են աղմկել: Դրանից հետո խորհրդարանի դահլիճում ծեծկռտուք է սկսվել:








































