Moody’s միջազգային վարկանիշային գործակալությունն իջեցրել է Սլովենիայի երկարաժամկետ սուվերեն վարկային վարկանիշը երկու կետով՝ հասցնելով ոչ ներդրումային մակարդակի (Вaa2-Вa1): Վարկանիշի կանխատեսումը գնահատվել է բացասական: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Ինչպես նշում է Moody’s-ը, այս քայլը պայմանավորված է Սլովենիայի բանկային ոլորտում իրադրության վատթարացման հետ: Գործակալության վերլուծաբանների խոսքով՝ 2012-ին երկրի բանկերում ակտիվների որակը զգալիորեն վատացել է, և ապագայում էլ այդ գործընթացը կշարունակվի՝ թույլ տնտեսության պատճառով:
Բացի այդ, գործակալության որոշման վրա զգալիորեն ազդել է հանրապետության պետպարտքի վիթխարի աճը: 2012-ի վերջին այն կազմել է ՀՆԱ-ի 54.1 տոկոսը, մինչդեռ 2008-ին գնահատվում էր ՀՆԱ-ի 22 տոկոս:









































