Ընկճախտից տառապող Քեթրին Զետա-Ջոնսն աշխատում է չկորցնել ինքնատիրապետումը և կանխել հիվանդության սրացումները: Այդ պատճառով էլ հայտնի դերասանուհին մի ամբողջ ամիս ինքնակամ հոգեբուժական հիվանդանոցում է պառկել: Այս մասին հաղորդում է TIMZ.com-ը:
Ներկայումս դերասանուհուն այնքան էլ չի անհանգստացնում իր հիվանդությունը: Նրա հոսպիտալացումը պրոֆիլակտիկ բնույթ է կրում և, բուժող բժշկի կարծիքով, կօգնի միառժամանակ մոռանալ հիվանդության սրացման մասին:











































