Առաջին դասարանի աշակերտուհի Նիկոլ Միլլերը փոխպատվաստման միջոցով ստացել է իր ուսուցչուհու՝ Քիլիան Վեդիի երիկամը: Այս մասին հաղորդում է WSBTV հեռուստաալիքը:
Նիկոլը տառապում էր երիկամների արատ և այլ խնդիրներ առաջացնող գենետիկ հիվանդությամբ:
Քիլիանը ծնողական ժողովներից մեկի ժամանակ մտածել է փոքրիկին օգնելու մասին: Նա մանրամասն հարցաքննել է երեխայի մորը, թե ինչպիսի «չափանիշներ» պետք է ունենա դոնորը և ուրախությամբ պարզել է, որ ինքը համապատասխանում է դրանց: Նա ասել է, որ այդ լուրը ոգեշնչել է իրեն դոնոր դառնալ՝ մանավանդ, որ մի քանի տարի առաջ իր որդին ևս բարի մարդկանց օգնության կարիքն է ունեցել, և նրան օգնել են:
Քիլիանի ամուսինը՝ Սթյուն, ևս ուրախ է եղել այդ որոշման համար:











































