Yellow Bird շվեդական պրոդյուսերական ընկերությունը սկսում է աշխատել տասը սերիայից կազմված Occupied («Շրջափակվածները») քաղաքական թրիլլերի վրա՝ հաղորդում է Dedline-ը:
2015թ. NRK նորվեգական և Arte ֆրանս-գերմանական հեռուստաալիքներով ցուցադրվող սերիալի հիմքում հայտնի նորվեգացի գրող Յու Նեսբյոյի գաղափարն է: Գործողություններն ընթանալու են մոտ ապագայում: Ըստ ֆիլմի՝ Ռուսաստանը կներխուժի Նորվեգիա, որպեսզի ապահովի նավթի անխափան մատակարարումներ այլ երկրներ: Տասը սերիաների ընթացքում կներկայացվի հասարակ նորվեգացիների կյանքը գրավյալ երկրում:
Ֆիլմի կերպարները կխոսեն նորվեգերեն, ռուսերեն, անգլերեն:
Բացի շվեդական ընկերությունից՝ նախագծի վրա աշխատելու է Zodiak Media-GTV հեռուստատեսային կոնցեռնի ֆրանսիական ստորաբաժանումը: Նկարահանումները կսկսվեն 2014թ. սկզբին:











































