Երգչուհի Ռիհաննան հագուստի ևս երկու հավաքածու կթողարկի բրիտանական River Island-ի համար՝ գրում է korrespondent.net-ը:
Այս մասին աստղը հայտնել է Instagram-ի իր էջում ու լուսանկար է տեղադրել, որում ինքն ու հագուստների դիզայներ Ադամ Սելմանը աշխատում են նոր հավաքածուի վրա:
Երգչուհին հայտնել է, որ աշխատում է աշուն-ձմեռ հավաքածուի վրա:
ԶԼՄ-ների տեղեկություններով՝ Ռիհաննայի առաջին հավաքածուն վաճառքի կհանվի մարտին ու մեծ հաջողություն կունենա:
Բեսթսելլեր են դարձել, մասնավորապես, սև զգեստը՝ ազդրի վրա խորը ճեղքով, ջինսե թոփը՝ սև ներքնազգեստի համադրությամբ, և ջինսերը՝ վերնազգեստներով:
Մայիսին արդեն խանութներում կվաճառվի երգչուհու՝ River Island-ի համար ամառային հագուստների հավաքածուն:
Երրորդը կդառնա աշուն-ձմեռ հավաքածուն:
Հիշեցնենք, որ Ռիհաննան River Island-ի համար իր առաջին հավաքածուն ներկայացրել է փետրվարի 16-ին՝ Լոնդոնի նորաձևության շաբաթում:





































