Wednesday, 17 06 2026
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանն ընդունել է գերմանական «Մոնոլիտ Նորդ» ՍՊԸ ղեկավարներին․ քննարկվել են համագործակցության հեռանկարները
Թմրանյութ տեղադրելու պահին Ուլնեցու փողոցում ձերբակալվել է 31-ամյա տղամարդ
Անահիտ Մանասյանն ու Մարդու իրավունքների գերմանական ինստիտուտի ղեկավարն ընդգծել են ՄԻՊ հաստատությունների անկախության երաշխիքների պահպանման կարևորությունը
ՊԵԿ ուսումնական կենտրոնը թվայնացնում է նոր կրթական ծրագրեր և ընդլայնում ուսուցման հնարավորությունները
Քանաքեռ-Զեյթունի համայնքային ոստիկանները ձերբակալել են գիշերվա ժամը 3:40-ին դրիֆթ կատարած երիտասարդին
Կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը
Կլաուդիա Բուշը Գերմանիայի դաշնային կառավարության անունից ՊՆ-ին է փոխանցել 16 ձյունագնաց
Բարձր տեխնոլոգիաների ոլորտը՝ Հայաստանի տնտեսության նոր այցեքարտ
ՊՆ-ն հայտարարում է ԶՈՒ պատվո պահակային վաշտում ծառայության նպատակով զորակոչիկների ընտրություն անցկացնելու մասին
Մխիթար Հայրապետյանն ու Անդրիուս Կուբիլյուսը Փարիզում քննարկել են պաշտպանական արդյունաբերության և մի շարք այլ ոլորտներում համագործակցության հեռանկարները
23:10
Իսպանիան խստացնում է մուտքի կանոնները
Հայաստանում այսօր նշվում է հայրերի օրը
22:50
Ինդոնեզիայում երկրաշարժի հետևանքով 1 մարդ զոհվել է, վնասվել է ավելի քան 840 բնակելի շենք
ՀԴՄ խախտումներ՝ առավել շատ դեպքեր գրանցվել են առևտրի և հանրային սննդի ոլորտներում
Մոսկվայում և Մերձմոսկովյան շրջանում արգելվել են փոքր ինքնաթիռների թռիչքները
Պուտինը Ֆիդանի միջոցով բարեմաղթանքներ է փոխանցել Էրդողանին
ԳԴՀ-ում Հայաստանի դեսպանությունը անձնագրավորման համար արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
22:10
Հորմուզի նեղուցի բացումը մեծ առաջընթաց կլինի. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
22:02
Մեսսին մեկ խաղում մի քանի ռեկորդ է սահմանել
ՀՅԴ փակման իրավական հիմքերն այսօր ավելի ծանրակշիռ են, քան 1990-ականներին. պետք է դիմել ՍԴ
21:50
G7-ի շրջանակում Մոդին և Մերցը քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում
ՔՊ-ն ինքն է օկուպանտներին հրավիրել խորհրդարան. սպասե՛ք հեղափոխության
21:30
Գերմանիան և Լեհաստանը պատերազմի դեպքում զորքեր կտեղափոխեն արևելք
ԿԸՀ-ն ջայլամային քաղաքականություն է վարում. միակ օրինական սցենարը նոր ընտրություններն են
21:09
Պեկինը պետք է վստահ լինի, որ Թեհրանը լիարժեք գործընկեր է. Ղալիբաֆ
Բայց Թուրքիան մերժվա՞ծ է
Չեմ հիշում մի դեպք, երբ մենք չավարտենք մեր աշխատանքը. Շոյգուն՝ Ֆիդանին
ՀԾԿՀ-ի որոշմամբ նախատեսվում է ապահովել առավել արդյունավետ և կանխատեսելի կարգավորումներ ոլորտում
20:30
Չինաստանի նավթընկերություններից մեկի նախկին պաշտոնյային մահապատժի են դատապարտել կաշառք ստանալու համար

Գյուղնախարարությունն աշխատելու իմիտացիա է անում. մամուլ

«Հրապարակ»-ը գրում է. «Արարատյան դաշտավայրին պատուհասած ցրտահարությունն անակնկալի բերեց հողագործներին: Ուշի-ուշով հետևելով եղանակային կանխատեսումներին, հողի աշխատավորները, ցրտահարության նախորդ օրերին` ապրիլի 22-23-ին, գյուղատնտեսությանն անհանգստացնող, չարագուշակ որևէ կանխատեսում որևէ եթերից չեն լսել: Չեն կարդացել նաև համացանցում: Մինչդեռ 23-ի լույս 24-ի գիշերը եղավ այն, ինչ եղավ. ցրտահարվեցին ոչ միայն միամյա բույսերը, այլև խաղողի և պտղատու այգիները:

Ապրիլի 24-ի առավոտյան, երբ տարերքն արդեն իր սև գործն արել էր, Արմավիրի մարզի Պտղունքի գյուղապետարանի աշխատակցուհին զանգահարում է գյուղատնտեսության նախարարություն և հայտնում տեղի ունեցածի մասին՝ թերևս հույս ունենալով վնասի փոխհատուցման մասին որևէ ակնարկ լսել: Հեռախոսավարուհին, որը ներկայանում է որպես օրվա հերթապահ, չի թաքցնում զարմանքը, լսելով «Պտղունք» անունը: Հարցնում է` մի՞թե Հայաստանում այդպիսի գյուղ կա: Կա,- ասում է պտղունքցի կինը,- յոթ սարերի ետևում չէ, գտնվում է Արգավանդի և Մուսալեռի արանքում: Մայրաքաղաքից 10-15 րոպե հեռավորության վրա է: Սեփական անտեղյակությունը թաքցնելու փորձ անգամ չանող աշխատակցուհին նորից է զարմանում, որ քթի տակ գտնվող գյուղի մասին ինքը ոչինչ չգիտի, բայց, այնուամենայնիվ, խոստանում է ահազանգի մասին տեղյակ պահել ղեկավարությանը:

Ղեկավարությունը, տվյալ դեպքում գյուղատնտեսության նախարարության վերնախավը, ապրիլի 24-ին, ժամը 17:53-ին, այսինքն` այն բանից հետո, երբ ցուրտն արդեն ոչնչացրել էր դաշտ ու այգի, հեռախոսային հաղորդագրություններ է տարածում, թե զգուշացեք, միջոցներ ձեռնարկեք` այգիներն ու բանջարանոցները ծխահարման կամ առատ ոռոգման միջոցով փրկեք: Ինչպես ասում են` ճաշից հետո մանանեխն ավելորդ է: Հերթական հարվածն ստացած հողի մշակի հիասթափությունն այնքան խորն է, որ այգին էլ, հողն էլ, տունն էլ թողնել-փախչել է ուզում:

Ո՞ւմ աչքերին է թոզ փչում գյուղնախարարությունը` ուշացած SMS ուղարկելով: Եթե ուզում է ցույց տալ, թե աշխատում է, մտահոգվում, անգամ հեռախոսների վրա զգուշացնող հաղորդագրություններ ուղարկելով, հոգատար ղեկավարի տպավորություն ստեղծում, թող իմանա, որ չստացվեց: Ճիշտ է` ամբողջ կյանքներս բահ ենք բռնել, բայց անգրագետ չենք, օրերն ու ժամերը համադրել կարողանում ենք: Ցուրտը տանելուց մեկ օր հետո հաղորդագրություն են ուղարկում, որ ի՞նչ ապացուցեն. իրար հերթ չտալով՝ իրենց վրդովմունքն էին հայտնում տուժած այգետերերը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում