Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտությունը կարող է լուծվել միայն բանակցային ճանապարհով: Նման կարծիք է հայտնել Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավար Դիդյե Բուրքհալթերը, որը շաբաթ օրը հանդիպել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, գրում է TASS-ը:
«Երկու պետությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ դաշնային խորհրդական Դիդյե Բուրքհալթերն ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հակամարտությունը կարող է կարգավորվել միայն հետևողական բանակցությունների գործընթացում»,- ասվում է Շվեյցարիայի ԱԳՆ հաղորդագրությունում: Բուրքհալթերը կոչ է արել «կողմերին ամրապնդել երկխոսությունն ու հրաժարվել որևէ բռնության ակտից կամ սադրանքներից»: Նրա խոսքերով` Շվեյցարիան պատրաստ է աջակցել «երկխսության զարգացման ջանքերին` ընդունելով փորձագետներին և տրամադրելով փորձագետներ»:
«Հարավային Կովկասը Շվեյցարիայի համար հեռանկարային է այն բանում, որ վերաբերում է խաղաղության քաղաքականությանը»,- հիշեցրել է Բուրքհալթերը: