Wednesday, 01 07 2026
Բացահայտվել է կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշ ծխախոտ
Կասեցվել է Երևանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում hրդեհ է բռնկվել
Մեծավանում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը
Երևանում ուժեղացվում է շինարարական փոշու վերահսկողությունը
Համբարձում Մաթևոսյանը Սեուլում ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ որպես COP17-ը հյուրընկալող երկիր
00:02
Իրանը պատրաստ է պատերազմի․ Ղալիբաֆ
Ավտովթար՝ Արարատում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են
Աննա Վարդապետյանն ընդունել է Լիտվայի գլխավոր դատախազին
Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա օգոստոսի 17-ին
Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը. Աննա Վարդապետյանն ընդունել է Աստրիդ Ասիին
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
Հայ հաշտարարները միջազգային որակավորում կստանան
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է «Շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունները․ վտանգներ կայուն զարգացման համար» խորագրով բարձրաստիճան կլոր սեղանին
Երկու տարվա ընթացքում ՀՀ-ում իրականացվել են համայնքային ծառայությունների բարելավմանն ուղղված 35 ծրագրեր
Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի»-ի արտադրությունը
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին
Անտառային հրդեհների դեմ պայքարի համար Թուրքիա կժամանի երկու ռուսական ինքնաթիռ
Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարն այցելել են Լիբանանի անվտանգության գոտի
22:24
Մեծ Բրիտանիան կհատկացնի ավելի քան 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ զինված ուժերում անօդաչու սարքեր ներդնելու համար
Սյունիքում փրկարարները փրկել են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակի
22:21
Թրամփը Կոնգրեսին կոչ է արել սահմանափակել ծննդյան հիմքով քաղաքացիության իրավունքը
«Ձեր աշխատանքը մարդկանց համար ամենազգայուն պահերին դառնում է հենարան». Տիգրան Ավինյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22:00
ԱՄՆ մուտքի վիզա, դեմքի սկանավորում․ աշխարհ, որտեղ AI-ը հետևում է մեզ
21:50
ԱՄՆ-ում ևս վտանգավոր շոգի ալիք է սկսվել
Հայոց ցեղասպանության ճանաչումը վարչապետ Նեյթանյահուի որոշումն է. նրա խնդիրը միայն Էրդողանը չէ
21:30
Ուկրաինան SCALP հրթիռներ արտադրելու լիցենզիա ստանալու համար բանակցություններ է վարում Ֆրանսիայի հետ
Այո՛, «չամադանով» փող են բաժանել, և հիմա ՍԴ-ում երևում է նրանց ողջ թշվառությունը

Մոսկվան կամ կգա նոր որակի, կամ կհեռանա հնով հանդերձ

Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, որը ապրիլի 25-ին մեկնել էր Մոսկվա, ապրիլի 29-ին ընդունել է Հայաստանում ՌԴ դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյին՝ պաշտոնավարման ավարտի կապակցությամբ, և պարգևատրել՝ հայ-ռուսական հարաբերության ամրապնդման գործի համար:

Վյաչեսլավ Կովալենկոյին ԱԳՆ պետք էր ավելի շուտ հրավիրել, այն բանից հետո, երբ նա իր հարցազրույցներից մեկում հայտարարել էր, թե հայերը Ռուսաստանի շնորհիվ են իրենց անկախությունն ու ինքնությունը պահպանում: Վյաչեսլավ Կովալենկոյին ԱԳՆ հրավիրելու շատ այլ առիթներ են եղել, որ ստեղծվել են թե պաշտոնական Մոսկվայի գործողություններով՝ սկսած Ադրբեջանին ռազմավարական զենքի վաճառքից, թե նաև Մոսկվայի տարբեր սպասարկուների հայտարարություններով, որոնք վիրավորել են Հայաստանի և նրա քաղաքացու արժանապատվությունը: Բայց այդ արժանապատվությունը պաշտպանելն, ըստ երևույթին, Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության պարտականությունների մեջ չի մտնում: Փոխարենը, հին ու բարի խորհրդային ավանդույթներն են մտած ու սրբորեն պահպանված, ինչպես մեդալներ աջ ու ձախ շռայլելը: Ու զարմանալի չէ, որ դրանցից մեկն էլ հասավ Կովալենկոյին:

Դեսպան Կովալենկոն իսկապես նպաստեց հայ-ռուսական հարաբերության ամրապնդմանը: Իհարկե, դա դեռևս փաստ չէ՝ ամրապնդումը, և այդ հարաբերությունը դեռևս ավելի շատ կրում է վասալային, քան ռազմա-քաղաքական բնույթ, բայց Կովալենկոն զգալիորեն նպաստեց վասալայինից դեպի քաղաքականի անցմանը: Գիտակցաբար, թե ոչ` պարզ չէ: Բայց հաստատ նպաստեց: Նրա գործողությունները Հայաստանի հասարակության նորանոր շերտերում ամրապնդեցին այն մոտեցումը, որ հայ-ռուսական հարաբերությունն իսկապես հեռու է գործընկերային լինելուց և ընդամենը Հայաստանի արժանապատվության ու ինքնիշխանության հաշվին տեղի ունեցող ակտերի շարան է, որը պետք է շտապ ընդհատել ու վերանայել:

Իհարկե, Կովալենկոն և նրա տարբեր տրամաչափի «ֆիզիկական անձ» գործընկերները տեսնելով այդ էֆեկտը` փորձեցին ջանք չխնայել այդ ամենի դեմ հանրային ադեկվատ արձագանքը հակառուսականություն ներկայացնելու համար, բայց հասկացության նենգափոխման այդ հետևողական ջանքերը Հայաստանի հասարակության շրջանում երևի թե շատ քիչ բան փոխեցին կամ փոխեցին լրիվ այլ բան, և օրերս հրապարակված հարցումներից մեկի համաձայն` Հայաստանի բնակչության 86 տոկոսը Եվրամիությանը համարում է կարևոր գործընկեր: Մարդկանցից մեկը, ում այդ գործի համար արժե շնորհակալություն հայտնել, անկասկած նաև հարգարժան հեռացող դեսպանն է:

Մեծ հաշվով, այնքան էլ կարևոր չէ, թե նրա մասին իրապես ինչ է մտածում Հայաստանի ԱԳՆ-ն: Կարևոր է, թե ինչ են մտածել ու ինչ է մտածում ռուսական ԱԳՆ-ն: Նրա փոխարեն, ինչպես հայտնի է, Հայաստանում ՌԴ նոր դեսպան է նշանակվել Իվան Վոլինկինը, ով աշխատում էր ՌԴ ԱԳՆ-ում, իսկ մինչ այդ էլ դեսպան էր Վրաստանում, որտեղից նրան արտաքսեց Միխեիլ Սաակաշվիլին՝ լրտեսության և հեղափոխություն պատրաստելու մեղադրանքով: Եթե Վոլինկինը գալիս է Հայաստան որևէ մեկին լրտեսելու, ապա իզուր: Հայաստանում հիմա ամեն ինչ այնքան բացահայտ է, որ կարելի է «լրտեսել» թեկուզ Լուսնից: Այնպես որ, եթե Մոսկվան փոխում է ընդամենը գործակալական ցանցի համակարգողին, ապա դրանով, իհարկե, ընդամենը ստացվելու է սոցիոլոգիական հակառակ էֆեկտի հերթական պատկերը, ինչի համար, իհարկե, պետք է երախտագիտության զգացումով շնորհակալություն հայտնել Կրեմլին, Հայաստանի եվրաինտեգրացիան հանրային մակարդակում գործնականում խթանելու համար:

Բայց Հայաստանի եվրոպական ուղին և քաղաքակրթական եվրոպական կողմնորոշումն, իհարկե, չպետք է լինեն որևէ բանի հակադարձ էֆեկտ: Դա պետք է լինի գիտակցված ընտրություն և ամրապնդվի կենսապայմանների փոփոխության փաստական, առարկայական ձեռքբերումներով: Առավել ևս, որ եվրաինտեգրացիային զուգահեռ, Հայաստանի համար շատ կարևոր է Ռուսաստանի հետ իրապես քաղաքական ու տնտեսական հարաբերությունների որակական նոր մակարդակի փոխակերպումը: Դա, իհարկե, առաջին հերթին կախված է Հայաստանից, Հայաստանի իշխանության որակից, հասարակական փոխհարաբերությունների, հանրային կյանքի կազմակերպման որակից: Բայց այդ հարցում, իհարկե, Ռուսաստանն էլ պետք է ունենա իր շահագրգռությունը: Ոչ թե այդ որակի հարցում, այլ Հայաստանի իշխանության հետ քաղաքական հարաբերության հաստատման հարցում: Հայաստանի իշխանության որակի խնդիրը ոչ Ռուսաստանի, և ոչ էլ Արևմուտքի գործն է: Դա Հայաստանի հասարակության, Հայաստանի քաղաքացու գործն է, և եթե նա այդ գործը չանի, որևէ մեկի արած գործը չի ծառայի այդ քաղաքացուն:

Բայց խնդիրը հենց այն է, որ Ռուսաստանի իշխանությունը Հայաստանի հետ հարաբերություն կառուցելիս, պետք է գործընկեր դիտարկի ոչ միայն պաշտոնական իշխանությանը, այլ նաև Հայաստանի քաղաքացուն, Հայաստանի հասարակությանը: Քանի դեռ Հայաստանի հանդեպ ռուսական քաղաքականության բառապաշարում բացակայում են քաղաքացի և հասարակություն եզրույթների հիմնարար հիշատակումները, գործածությունը՝ թեկուզ ֆորմալ, արարողակարգային բնույթով, հազիվ թե Հայաստանի հետ հարաբերության առումով Մոսկվան կարողանա գալ նոր որակի և մակարդակի անշրջելի հաստատման: Իսկ առանց դրա, վաղ թե ուշ, անգամ անկախ Հայաստանի կամքից, Մոսկվան ստիպված կլինի գնալ տարածաշրջանից:

Հայաստանի համար ռազմավարական այդպիսի խնդիր չկա, ռազմավարական խնդիրը ներկայիս որակները, ոչ թե Մոսկվային ընդհանրապես հեռացնելն է, առավել ևս, որ այդպիսի խնդիր չկա և չի կարող լինել միջազգային օրակարգում: Եթե միայն, Մոսկվան չշարունակի ինքն իրեն հեռացնելու այդ քաղաքականությունը, և առաջին հերթին Հայաստանի հանդեպ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում