Տալլինի օդանավակայանում ստիպված վայրէջք են կատարել 2 հոլանդական F-16 կործանիչներ, որոնք հսկում էին Բալթյան երկրների օդային տարածքը: Ինչպես պարզվել է, ինքնաթիռները բախվել են թռչունների երամի հետ: Միջադեպը տեղի է ունեցել Էստոնիայի օդային տարածքում փորձնական թռիչքների ժամանակ: Այս մասին հաղորդում է Interfax-ը:
Լիտվայի պաշտպանության նախարարությունում նշել են, որ 2 ինքնաթիռներն էլ հաջող վայրէջք են կատարել, կործանիչների օդաչուները չեն տուժել: Ներկայումս Լիտվայում փորձաքննական խումբ է նախապատրաստվում, որը կգնահատի կործանիչների պատճառած վնասները:









































