Իսպանիայում տնտեսական ճգնաժամից տուժածների ցանկը շատ երկար է, սակայն դրան գումարվել են նաև կենդանիները: Մասնավորապես, Կատալոնիայում դրան ավելացել են արջերը, առյուծները ու ինքնավարության խնամակալության տակ գտնվող մյուս կենդանիները՝ գրում է euromag.ru-ն:
Կապված շրջանային բյուջեի կրճատման հետ՝ ինքնավարությունը սկսել է կենդանիներին անվճար հանձնել կենդանաբանական այլ այգիների, սաֆարիների ու բիոայգիների, որոնք ի վիճակի են հոգ տանել կենդանիների համար:
Ցավոք, ֆաունայի խոշոր կենդանատեսակների՝ արջի ու առյուծի համար նոր տերերի կողմից լավագույն պայմանները Կատալոնիային չեն օգնում հեշտորեն ազատվել կենդանիներից: Այդուհանդերձ, շրջանային իշխանությունների նոր նախաձեռնությունը սկսել է արդյունք տալ համեմատաբար քիչ խոշոր կենդանատեսակների նկատմամբ:
Օրինակ՝ վերջերս 50 աֆրիկյան անտիլոպ ուղարկվել են Մադրիդի ու Ալիկանտեի սաֆարի-այգիներ:










































