Իսրայելի կառավարությունը կիրակի հաստատել է նոր թղթադրամների թողարկումը, սակայն դրանց դիզայնը հարուցել է սեֆարդական համայնքի առաջնորդների դժգոհությունը: Նրանց վիրավորել է այն, որ պատկերված հանրահայտ մարդկանց շարքում չկա միզրահ, այսպես կոչված՝ արևելյան հրեականության ոչ մի ներկայացուցիչ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արիե Դերին՝ ուլտրաուղղափառ սեֆարդական ՇԱՍ կուսակցության առաջնորդներից մեկը, որի համար երկար տարիների ընթացքում առաջին անգամ տեղ չի գտնվել կառավարության կազմում: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
«Անթույլատրելի է, որ նրանք չեն գտել ոչ մի միզրահ պոետի՝ թղթադրամների վրա նրա դիմանկարը պատկերելու համար: Միզրահի պատկերով փողերը դրանից չէին էժանանա»,- ասել է նա:
Վարչապետ Բենիամին Նեթանյահուն այդ քննադատություններն անվանել է արդար և խոստացել, որ ջանքեր կներդնի, որպեսզի թղթադրամների հաջորդ արձակմանը դրանց վրա հայտնվի նաև սեֆարդական համայնքի ներկայացուցչի պատկեր:
Կեղծարարներից պաշտպանելու նպատակով թղթադրամների փոխարինման ընթացակարգը կտևի 3 տարի:







































