Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է GeoProMining ընկերությունների խմբի նախագահ Ռոման Խուդոլիին: Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, զրուցակիցները քննարկել են մեր երկրում հանքարդյունաբերության ոլորտի զարգացման հեռանկարներին առնչվող հարցեր : Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանում GeoProMining-ի գործունեությանն ու իրականացվող ծրագրերի ընթացքին: