Friday, 12 06 2026
Կասեցվել է «Դիետ» ՍՊԸ-ի որոշ արտադրատեսակների արտադրամասի գործունեությունը
Էկոնոմիկայի փոխնախարարը և Լյուքսեմբուրգի դեսպանն անդրադարձել են հայկական արտադրանքի արտահանման հետ կապված լոգիստիկ հարցերին
«Ընտանեկան հացատուն» սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է
Հաստատվել են 2026/2027 ուստարվա ասպիրանտուրա ընդունելության անվճար տեղերը. ԿԳՄՍՆ
ՏԿԵՆ փոխնախարարը Միջազգային արևային դաշինքի ներկայացղուցչին ծանոթացրել է Հայաստանում արևային էներգետիկայի զարգացման հեռանկարին
Թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ մայիսի հաշվետվություն
Վահան Կոստանյանը հյուրընկալել է ֆրանսիական «Սիանս Պո» ինստիտուտի ուսանողներին
23:50
Օմանի ափերի մոտ հնդկական անձնակազմով նավերի վրա հարձակումն իրականացրել են ԱՄՆ զինված ուժերը. Հնդկաստանի ԱԳՆ
Հրդեհ՝ տան տանիքում. տուժածներ չկան
23:33
ԱՄՆ նախագահը հայտարարել է Իրանի դեմ հարվածների չեղարկման մասին
ԿԸՀ-ն անվավեր է ճանաչել երկու ընտրատեղամասի քվեարկության արդյունքները
23:30
Տոմսերի գները կարող են հասնել մինչև 32,970 դոլարի՝ ԱԱ-ի եզրափակիչում
Բելգիայի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Փաշինյանին
Կամչատկայում գրանցվել է ևս մեկ ուժեղ երկրաշարժ
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 157 հանցագործություն
22:50
Բուլղարիայի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին և սերտ համագործակցության ակնկալիք հայտնել
Ծառուկյանին ասեք՝ մինչև հունիսի 23-ը Երևան-Աբովյան երթուղու գինը դարձնի 100 դրամ․ Գալջյան
22:30
Ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցներին ԱՄՆ-ում խիստ են զննում
«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանին կալանավորելու որոշում է կայացվել, հայտարարվել է հետախուզում
22:10
Արաղչին և Կալասը քննարկել են տարածաշրջանային լարվածությունը
Խաղաղության կնքման հարցում Ալիևի խնդիրը ոչ թե Հայաստանի հետ է, այլ՝ ԱՄՆ-ի. նա առևտուր է անում
Ռոսսելխոզնադզորը արգելում է Հայաստանից կարանտինային արտադրանքի ներմուծումը
Մեկ ՔԿՀ-ն օրական ընդունում է 20-30 կալանավոր. պատճառը ընտրակաշառքն է
Չարենցավանի մոտակայքում կայծակի հարվածից կամուրջ է փլուզվել․ վնասվել են ավտոմեքենաներ
21:30
Գերմանիայի, Ֆրանսիայի և ՄԹ դեսպանները լավ քննարկում են ունեցել Գալուզինի հետ
Սամվել Կարապետյանի խոսքը 300 հզ. հոգի հասկացե՞լ է, որ այդքան ձայն տար. այս ԱԺ-ն ավելի վատն է լինելու
21:09
Պակիստանը հայտնել է Իրան-ԱՄՆ բանակցություններում ներգրավվածությունը շարունակելու մասին
Ռուսաստանը «կազմացրո՞ւմ» է ԵԱՏՄ-ն
ԱՄՆ-ի և Իրանի միջև նոր էսկալացիան սպառնում է համաշխարհային տնտեսությանը․Պեսկով
Վերահաշվարկից հետո ԲՀԿ-ի ներկայացրած 33 ձայնը չի հաստատվել

Ապրիլի 21-ին Բագրատաշենի անցակետով 6000 մա՞րդ է անցել. Facebook

ՀՀ նախագահի նախկին թեկնածու, նախկին վարչապետ «Ազատություն» կուսակցության առաջնորդ Հրանտ Բագրատյանը Facebook-ի իր էջում գրել է.

«Շաբաթ կիրակին անցկացրեցի հանրապետության հյուսիսում։ Առիթը բաց չթողեցի մի քանի ժամով հատելու Վրաստանի սահմանը։ Ու տեսա մեր օրերում ցնցող մի տեսարան. հարյուրավոր ու հազարավոր հայեր ոտքով լքում են Հայաստանը։ Իրապես, վերջին տարիներին արտագաղթ միշտ է եղել։

Բայց այսպիսի բան ես չէի տեսել։ Ես նույնիսկ հարցրեցի, թե այս ի՞նչ է եղել։ Մեր սահմանապահների հետ կանգնած քաղաքացիները, իսկ ապա նաև սահմանապահները և, ի վերջո, վրաց սահմանապահները փաստեցին, որ մարդկանց այս հարյուրավոր մետրերի կենդանի հոսքը, արտագաղթը աննախադեպ է բոլոր ժամանակների համար։

Տղամարդ, կին, մեր, մանուկ ոտքով, իրերով (քառակուսի բրեզենտի նյութից սարքած բոխչաներով, ուր քնելու տեղաշորն է) լքում են Հայաստանը։ Այս գաղթականների բանակը հիշեցնում է 1941-ը, 1915-ը և այլն։ Տարբերությունն այն է, որ մարդիկ ուրախ էին։ Մի քանի բողոք լսեցի ընդամենը. մարդիկ չեն կարողանում իրենց հետ տանել ընտանի կենդանիներին։ Ի դեպ պետությունը կարող էր այստեղ մի ծառայություն ստեղծել՝ մարդկանց կենդանիներին (շուն, կատու և այլն) կենտրոնացված կարգով հասցնելու ուղղությամբ։

Ինչևէ, ինձ մի ահավոր թիվ ասացին՝ ապրիլի 21-ին իբր թե Բագրատաշենի անցակետով 6000 մարդ է անցել։ Հայ սահմանապահներն ասում են, որ օրը 1000 մարդը հազվադեպ թիվ է։ Սովորաբար մի քանի հարյուր են անցնում (նկատի ունենք նրանց, ովքեր գնում են առանց մեքենաների՝ ավտոբուսներով, միկրոավտոբուսներով և/կամ ոտքով)։ Վրացիներն ավելի մեծ թվեր են նշում։ ես էլ եմ կարծում, որ 6000-ը մեծ թիվ է։ Գուցե պատահականությո՞ւն։ Սովորաբար այս մի անցակետով Հայաստանն օրեկան լքում է հավանաբար 400-500 մարդ։ Աչաջուրցի մի քանի երիտասարդներ մոտեցան։ Ուրախ էին տղաները, խրոխտ ու վճռական։ Արտագաղթում էին։ Ասացին, որ օր է եղել որ իրենց գյուղից 120 մարդ է հեռացել։ Անհավատալի է։ Դա շատ մեծ թիվ է։ Եթե ճիշտ լիներ գուցե թե Աչաջուրը կմտներ Գինեսի ռեկորդների գիրք։

Հետո, հետո սուրճ էինք խմում Նոյեմբերյանի սրճարաններից մեկում և պարզվեց, որ մատոցողուհին վրացուհի է։ Սա չէր կարող վրիպել ուշադրությունիցս։ Խնդրեցի պարզել մանրամասները։

Պարզվեց, որ օրեկան 4-5000 դրամը մրցունակ աշխավարձ է Վրաստանի քաղաքացիների համար։ Նրանք մի քանի տասնյակն են տարածաշրջանում։ Ի վիճակի են ամեն օր կամ շաբաթը մեկ սահմանն անցնել։ Իմ հարցին թե Ռուսաստանում ավելի բարձր են վարձատրում, ինչո՞ւ Ռուսաստան չեք գնում, վրացուհին ասաց, որ այս տարածաշրջանը իր հայրենիքն է։ Ճիշտ ու հպարտ պատասխան։ եթե Ադրբեջանի հետ լավ լինեինք, վստահ եմ, լիքը ադրբեջանցիներ կլինեին։ Այո, Հայաստանը բոլորի հայրենիքն է։ Բացի հայերի՞ց»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում