Սեռական ոտնձգությունների դեմ պայքարի շրջանակներում Եգիպտոսի չափավոր իսլամիստական կուսակցությունը հանդես է եկել «Տրանսպորտ, որը հարգում է կանանց» անվանումը կրող նախաձեռնությամբ: Առաջարկվել է խոշոր քաղաքների փողոցներ դուրս բերել ավտոբուսներ, որով տեղափոխվելու իրավունք կունենան միայն կանայք:
Նախագիծը առայժմ գործարկվել է փորձնական ռեժիմով: «Կանանց» ավտոբուսները հայտնվել են միայն երկու վայրում՝ Կահիրեի համալսարանի դիմաց, որտեղ մշտապես շատ ուսանողներ են հավաքվում, և Կահիրեի նոր թաղամասերից մեկում՝ Նասեր Սիթիում:
Միկրոավտոբուսների վրա վառ նարնջագույնով գրված է՝ «Տրանսպորտ միայն կանանց համար, «Ուժեղ Եգիպտոս» կուսակցությունից»: Այս մասին հայտնում է Russia Today-ը:
Նշենք, որ նման ավտոբուսներ կան Հնդկաստանում, Ճապոնիայում, Բրազիլիայում և Մեքսիկայում:











































