Ուկրաինայի Վինիցկայա մարզի Շարգորոդսկի շրջանի Ջուրին գյուղում երիտասարդներ են ձերբակալվել, որոնք զվարճանալու նպատակով հին հրեական գերեզմանատանը 66 գերեզման են ավերել: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն՝ հղում անելով ՆԳՆ մարզային վարչության մամլո ծառայությանը:
Ավերածությունները նկատել էին տեղի բնակիչները: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ 297-րդ հոդվածի հատկանիշներով (գերեզմանի պղծում): Հետաքննության ընթացքում ձերբակալվել է 3 մարդ, որից ամենամեծը՝ 18 տարեկան, իսկ ամենակրտսերը՝ 14: Ինչպես նշվում է, երիտասարդները խոստովանել են, որ գերեզմանոցով անցնելիս որոշել են փորձել տապանաքարերի ամրությունը:
Ձերբակալվածներից ամենամեծը, որը բազմազավակ ընտանիքից է, հայտարարել է, որ զղջում է արածի համար, և խոստացել է անձամբ վերականգնել ավերած գերեզմանները:











































