Sunday, 14 06 2026
Հունիսի երկրորդ կեսը բավական տաք կլինի Եվրոպայի զգալի մասի համար․ Ազիզյան
Ընտրակաշառք բաժանողներին որևէ շանս այլևս չի տրվելու. վարչապետ
Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են Mercedes-Benz-ը և KamAZ-ը. 5 տուժած հոսպիտալացվել է
Արյուն հանձնելն անվերապահ սեր է ու հոգատարություն մեկի հանդեպ, ում գուցե երբեք չես էլ ճանաչի. այսօր Արյան դոնորի համաշխարհային օրն է
23:20
«Ռեալ Մադրիդը» համաձայնության է եկել Կուկուրելյայի տրանսֆերի հարցում
Ընդդիմադիր 6 ուժ համատեղ հայտարարություն է տարածել
Ինչպես են բաշխվել պատգամավորական մանդատները
22:50
Զելենսկին և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Եռագլուխ մաֆիան պիտի կործանվի. Նիկոլ Փաշինյան
Ըստ տարածվող լուրերի՝ Քոչարյանին իրավապահները չեն թողնել հեռանալ Հայաստանից
Եթե այս ընտրական պրոցեսում որևէ բան եղել է համատարած, ապա դա մասսայական ընտրակաշառքն էր․ Ջուլհակյան
22:10
Թրամփը տեղեկացրել է Պուտինին, որ ԱՄՆ-Իրան համաձայնագիրը մոտ է և կարող է հրապարակվել այսօր․ Ուշակով
Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություն պիտի հաստատեն՝ անկախ խաղաղության կնքման ժամկետից
Արարատի մարզում ոչ սթափ վարորդը «Opel Astra»-ով բախվել է արգելապատնեշին
Կրեմլի քաղաքականությունը Հրվ. Կովկասում էականորեն փոխվել է 2016-ից սկսած. պատճառը միայն Հայաստանը չէ
Ինչո՞ւ են եղանակի կանխատեսումներում գրում «տեղ-տեղ անձրև, ամպրոպ»
Թրամփը ոչ բոլորին է անձամբ շնորհավորում և սատարում․ ՀՀ-ն լիովին ունակ է ձեռք բերելու նոր դաշնակիցներ
Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով ժամանել է Փարիզ
Պուտինի միջուկային սպառնալիքը և Մակրոնի «վերսալյան ընթրիքը»
20:45
Թրամփը` Լիբանանում Իսրայելի հարվածի մասին
ՔՊ – 49,745%, ԲՀԿ-ն չհաղթահարեց 4%-ի շեմը․ ԿԸՀ-ն ամփոփեց ԱԺ հերթական ընտրությունների արդյունքները
20:15
Թրամփը և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
Իսրայելը հարվածել է Բեյրութի հարավային արվարձանին․ կան զոհ և վիրավորներ
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
19:15
Հնարավոր է` Պուտինի հետ խաղաղության համաձայնագրի կարիք չլինի. Զելենսկի
Քարաթափում Արզական-Բջնի ավտոճանապարհին. փրկարարների օգնությամբ երթևեկությունը վերականգնվել է
18:45
Հաքան Ֆիդանը կայցելի Մոսկվա
Հայաստանում ինձ հանդիպած ամենաարտահայտված պտտահողմը. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
18:15
Գազայի փլատակներում մնացածներին դժվար կլինի նույնականացնել․ ԿԽՄԿ

Մարդուն հիմնականում սպանում են ծխախոտը, ալկոհոլը, ավելորդ քաշը. ԱՀԿ

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) աշխարհում առաջին անգամ հրապարակել է քրոնիկական, ինչպես նաև ոչ ինֆեկցիոն հիվանդությունների տարածվածության մասին գլոբալ հաշվետվություն:

Դրանում նշված է, որ վիճակագրական տվյալներով, 2008 թվականին տարբեր հիվանդությունների պատճառով մահացել է 57 միլիոն մարդ, որից 36 միլիոնը (63 տոկոսը) քրոնիկական հիվանդություններից: Վերջինիս 17 միլիոնը բաժին է ընկնում սրտային հիվանդություններին, 7.6 միլիոնը` քաղցկեղին, 4.2 միլիոնը` շնչուղիների հիվանդություններին, 1.3 միլիոնը` շաքարախտին:

ԱՀԿ-ն նշում է, որ մահացության այդ դեպքերի մեծ մասը կարելի էր կանխել: Այդ հիվանդություններից մահացության 4 ընդհանուր պատճառներն են.

1. Ծխախոտ (թոքերի քաղցկեղի 71 տոկոս, շնչուղիների հիվանդությունների 42 տոկոս, սրտանոթային հիվանդությունների 10 տոկոս)
2. Հիպոդինամիա (տարեկան 3.2 միլիոն մարդ է մահանում ֆիզիկական ակտիվության բացակայության պատճառով)
3. Սպիրտային խմիչքների չարաշահում (տարեկան մահանում է 2.5 միլիոն մարդ)
4. Սննդային խնդիրների կարևորության չգիտակցում (ավելորդ քաշի պատճառով տարեկան մահանում է 2.8 միլիոն մարդ)

Մարդու կյանքի վրա այս 4 պատճառների ազդեցության թուլացումը կամ վերացումն առաջին հերթին կախված է հենց իրենից` մարդուց:

Բացի այդ, ԱՀԿ-ն այդ հիվանդությունների դեմն առնելու համար բոլոր երկրներին 10 պատգամ է հղել.

1. Մարդկանց հեռու պահել ծխախոտից, արգելել ծխելը հասարակական վայրերում
2. Մարդկանց կանոնավոր զգուշացնել ծխելու վնասակարության մասին
3. Արգելել ծխախոտի գովազդը
4. Ավելացնել ծխախոտի վրա դրված հարկերը
5. Սպիրտային խմիչքների վաճառքի վրա սահմանափակումներ մտցնել
6. Արգելել ալկոհոլի գովազդը
7. Ավելացնել ալկոհոլի վրա դրված հարկերը
8. Նվազեցնել սննդամթերքի մեջ աղի քանակությունը
9. Սննդամթերքի մեջ կենդանական յուղերը փոխարինել բուսական յուղերով
10. Քարոզել դիետա և ֆիզիկական ակտիվություն

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում