Մադրիդի «Ռեալ»-ի առաջատար Քրիշտիանու Ռոնալդուն պատրաստ է Դորտմունդի «Բորուսիա»-ի դեմ Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակիչի շրջանակներում կայանալիք պատասխան հանդիպմանը:
Հիշեցնենք, որ պորտուգալացին ազդրի վնասվածք ուներ, որի պատճառով ստիպված էր բաց թողնել Լա Լիգայի 33-րդ տուրում կայացած Մադրիդի «Ատլետիկո»-ի դեմ խաղը:
Քրիշտիանուն ամբողջական ծրագրով մարզվում է ընդհանուր խմբի հետ: Հիշեցնենք, որ «Բորուսիա»-ի դեմ առաջին խաղում «Ռեալ»-ը պարտվել էր 4:1 հաշվով:








































