Պրահայի կենտրոնում պայթյունի հետևանքով վիրավորների թիվը հասել է 40-ի՝ հաղորդում է RIA Novosti-ն:
Ավելի վաղ հաղորդվել էր 13 վիրավորների մասին: Հնարավոր է, որ ևս մի քանի մարդ գտնվում են պայթյունի հետևանքով մասամբ փլուզված շինության տակ:
Ոստիկանության տվյալներով՝ շենքում պայթյունի պատճառը կարող էր լինել գազի արտահոսքը՝ հաղորդում է Sky News-ը:
Շենքում գտնվել են Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի գրասենյակը և պատկերասրահ:









































