Ապրիլի 27-ին, ժամը 14.35-ին, ոստիկանության Կապանի բաժնում ահազանգ է ստացվել, որ Սյունիք գյուղի ասֆալտի գործարանում մարդ է մահացել:
Ոստիկանները պարզել է, որ նույն օրը, ժամը 14.15-ի սահմաններում, «Կապանի ճանշին» ընկերությանը պատկանող ասֆալտի գործարանում, եռակցման աշխատանքներ կատարելիս, աշխատանքի անվտանգության կանոնները խախտելու հետևանքով պայթել է գազասարքի թթվածնային բալոնը, ինչի հետևանքով բալոնի բեկորները դիպել են 68-ամյա Ռուբիկ Սարգսյանին և 33-ամյա Անդրանիկ Առուստամյանին, ինչի հետևանքով Ռուբիկ Սարգսյանը տեղում մահացել է, իսկ Ա. Առուստամյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:








































